Ավիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել ենՆԳՆ-ն աշխատանքից ազատել է ոստիկանության երեք ծառայողի, ևս մեկին խիստ նկատողություն հայտարարելՀարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը․ Միրզոյանի ելույթըԹՐԻՓՓ–ի հատվածում կլինի արտահերթ սահմանազատում. Մհեր Գրիգորյան«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառըՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանԷջմիածին քաղաքում մինչև 20։00-ն ջուր չի լինիՀատկապես Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին․ Հոխիկյան
Զինվորին հասցրել են ինքնաuպանության
Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներումՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Փաշինյան
37-ամյա կինը, ով ՍՊԸ տնօրեն է, հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր. ՀԿԿ (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմինԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՀրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններԱրագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելըՇաքիի հայտնի դեպքը իրավասու մարմինները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը․ Աբրահամյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ԱՄՆ-ում Հելոուինի երեկույթների ժամանակ հրաձգությունների հետևանքով կա 76 զոհ և հարյուրավոր վիրավորներ36 ժամով ջուր չի լինելու Նոր նորքի, Ավանի, Նորք-Մարաշի բոլոր տարածքներում և Կոտայքի մարզ որոշ բնակավայրերումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջանում և 3 մարզում«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ Թրամփ
Հասարակություն

Գլխավոր դատախազը Սյունիքում է. նա Սիսիանում շրջել է համայնքին վերադարձված զբոսայգիներում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հոկտեմբերի 31-ին աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզի Սիսիան համայնք։ Այս մասին հայտնում են դատախազությունից։

Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանի և Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի ուղեկցությամբ՝ Աննա Վարդապետյանն այցելել է Սիսիան համայնքի «Մայիսի 28», «Հիդրոշինարարների» և Կարեն Դեմիրճյանի անվան («Երևանյան») զբոսայգիներ, ծանոթացել է զբոսայգիների տարածքների նկատմամբ համայնքային շահերի պաշտպանության ուղղությամբ իրականացված և իրականացվող աշխատանքներին։

«Մայիսի 28» զբոսայգում Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է, որ Սյունիքի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների հիմքով՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա՝ զբոսայգու տարածքում գտնվող 13 հողամաս՝ 6411.48 քմ ընդհանուր մակերեսով, արդեն վերադարձվել է համայնքի տիրապետմանը։ Եվս 5 հողամաս համայնքին վերադարձնելու աշխատանքները շարունակվում են։

Շրջայցի շրջանակում Աննա Վարդապետյանն այցելել է նաև «Հիդրոշինարարների» զբոսայգի, որն ամբողջությամբ վերադարձվել է Սիսիան համայնքին՝ դատախազական ներգործության արդյունքում։ Մասնավորապես՝ Սյունիքի մարզի դատախազության ուսումնասիրությամբ պարզվել էր, որ 10000 քմ մակերեսով զբոսայգու ամբողջ տարածքը 2003 թվականի սեպտեմբերի 16-ին 50 տարի ժամկետով վարձակալության էր տրամադրվել ֆիզիկական անձի։ Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ համայնքապետարանի իրավասու մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է զբոսայգու նկատմամբ քաղաքացու վարձակալության իրավունքը։ Մոտ 30 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ամբողջ զբոսայգին վերադարձվել է Սիսիան համայնքին։

Այնուհետև, Աննա Վարդապետյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան («Երևանյան») զբոսայգի, որի տարածքում գտնվող հողամասերը համայնքին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են։

Հանրապետության գլխավոր դատախազը խրախուսելի է գնահատել զբոսայգիների տարածքները երկարաժամկետ վարձակալած այն քաղաքացիների վարքագիծը, ովքեր կամավոր խզում են վարձակալության պայմանագրերն ու զբոսայգիները վերադարձնում են համայնքի տիրապետմանը՝ այդպիսով համայնքին հնարավորություն տալով օր առաջ բարեկարգել ու կանաչապատել զբոսայգին։ «Այս իրավիճակներում Դատախազությունը գործընկերային է տրամադրված և կառուցողական մոտեցում է ցուցաբերում արտադատական կարգով հարցի կարգավորմանը։ «Հիդրոշինարարներ»-ի զբոսայգին նման՝ արտադատական կարգով համագործակցության արդյունք է, և մենք չենք կարող չգնահատել ֆիզիկական անձի այս վարքագիծն ու կարևորել, որ քաղաքացիները գիտակցեն՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով, շատ հաճախ օրենքի խախտմամբ կնքված պայմանագրերի խզմամբ, շահում է իրենց ամբողջ համայնքը, որովհետև այդ համայնքի բնակիչներն ու համայնքում մեծացող երեխաները, համայնք-կառավարություն համատեղ ներդրման արդյունքում, ունենում են իրենց կարիքներին համապատասխան բարեկարգված այգիներ, զբոսայգիներ ու խաղահրապարակներ»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը։

Գլխավոր դատախազը 2 զբոսայգիներն ամբողջությամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի տիրապետմանը վերադարձնելու և դրանցում առկա ապօրինի շինություններն ապամոնտաժելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարականներ է տվել մարզի դատախազին, սահմանել է կատարման ժամկետներ: