Ավիավթար ԱՄՆ -ի Ֆլորիդա նահանգում. ինքնաթիռի բոլոր ուղևորները զոhվել են
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Գրինաքրես քաղաքում Learjet բիզնես ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել։
Այս մասին X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին։
Նրա խոսքով՝ ինքնաթիռը թռիչք է կատարել Տեխաս նահանգի Օսթին քաղաքից և ուղևորվել դեպի Բահամյան կղզիներ։ Ինքնաթիռում եղել է 9 մարդ, որոնք բոլորը զոհվել են, հայտնել է նախարարը։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը տրանսպորտի նախարարության հետ համատեղ հետաքննում է ավիավթարի պատճառները։
Միևնույն ժամանակ, առայժմ տեղեկություններ չկան ցամաքում տուժածների կամ զոհերի մասին։