Եվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ ԱբրահամյանԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Վանաձորում բեռնատարի հետ բախումից շտապօգնությունով տեղափոխվող բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
Քորայի և Ախթալայի վանքերի որմնանկարների ուշագրավ զուգահեռները՝ ըստ Տեր Հեթումի6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները․ Աշոտյան
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանՇուշան Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է «Երազ իմ երկիր Հայաստան» երգը Վազգեն Սարգսյանի առաջարկով դարձել հայոց բանակի հիմնըԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցումՖրանսիայում բրենդային խանութների սեփականատերերը խանութի դիմաց բարիկադներ են կառուցումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտական ինստիտուտների ղեկավարների հետ
Միջազգային

AP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններում

Իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածները վնասել կամ ոչնչացրել են Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմաբազաներում և ռազմական տեխնիկայի տեղակայման այլ վայրերում գտնվող օբյեկտներ։

Associated Press-ի վերլուծության տվյալներով՝ օգոստոսի դրությամբ հաստատվել էր ավելի քան 115 հարված, որոնց պատասխանատվությունը ստանձնել էին Իրանը կամ նրա հետ կապված զինված խմբավորումները։ ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքին հասցված վնասը կարող է միլիարդավոր դոլարներ կազմել։

AP-ի լրագրողներն ուսումնասիրել են մի քանի մատակարարների արբանյակային լուսանկարները և զրուցել տարածաշրջանի չորս պաշտոնյաների հետ, որոնք ծանոթ էին գրոհների հետևանքներին կամ դրանց մասին անմիջական տեղեկություններ ունեին։ Գործակալության տվյալներով՝ հակամարտության առաջին օրերին Իրանը կենտրոնացել է վաղ նախազգուշացման և հարձակումների հայտնաբերման համակարգերի, ինչպես նաև ինքնաթիռների անգարների վրա։ Այնուհետև թիրախ են դարձել պահեստները, զորանոցները և ամերիկյան ռազմակայանների գործունեության համար անհրաժեշտ այլ օբյեկտներ։

Առավել տուժած օբյեկտների թվում են Քուվեյթի Ալի ալ Սալեմ և Քեմփ Բյուրինգ ավիակայանները։ Առաջինը ենթարկվել է առնվազն 30 հարվածի, որոնց հետևանքով վնասվել կամ ոչնչացվել են առնվազն 15 ավիացիոն անգար, մի քանի պահեստ և բնակելի գոտու մոտ գտնվող 10 շենք։ Քեմփ Բյուրինգում անգարների մեծ մասը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի․ ավերվել է նաև մարզադահլիճը, վնասվել են զինծառայողների համար նախատեսված խանութը, ավտոտնակը և ճաշարանը։

Իրանական հարվածներից տուժել են նաև թանկարժեք ռադիոտեղորոշիչ համակարգեր։ Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիակայանում ոչնչացվել է ռադար, որը, արտադրող Raytheon ընկերության տվյալներով, աշխարհում ԱՄՆ բանակի ունեցած ընդամենը 13 նման համակարգերից մեկն էր։ Բյուջետային փաստաթղթերի համաձայն՝ դրա արժեքը կազմում է մոտ 500 մլն դոլար։ Կատարում ևս մեկ ռադիոտեղորոշիչ համակարգ լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն հայտնի չէ՝ արդյոք այն ոչնչացվել է։

Սաուդյան Արաբիայի արքայազն Սուլթանի անվան ավիաբազայում հարվածից վնասվել են հեռահար ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Boeing E-3 Sentry ինքնաթիռը և այլ օդանավեր, այդ թվում՝ երկու լիցքավորող ինքնաթիռ։ ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության հոկտեմբերին թարմացված զեկույցում նշվում է, որ տարածաշրջանի ռազմակայաններում վնասվել է ամերիկյան 15 ինքնաթիռ։

Հարձակումների հետևանքներն արդեն ազդել են տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության վրա։ Տարածաշրջանի երկու պաշտոնյաների խոսքով՝ Վաշինգտոնը Պարսից ծոցի շրջանից դուրս է բերել տեխնիկայի զգալի մասը՝ ներառյալ ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության և կապի համակարգեր։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հրաժարվել է մեկնաբանել կոնկրետ կորուստները՝ վկայակոչելով օպերատիվ անվտանգության նկատառումները։ Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը AP-ին հայտնել է, որ ամերիկյան ուժերն ու ռազմաբազաները «լավ պաշտպանված են», իսկ ԱՄՆ զինված ուժերն «ավելի հզոր են, քան երբևէ»։

AP-ի վերլուծությունն ընդգրկում է ութամսյա հակամարտության ժամանակահատվածը և ներառում տվյալներ ամերիկյան ռազմաբազաներում միայն ապրիլի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում վնասված կամ ոչնչացված հարյուրավոր շենքերի և շինությունների մասին։ Հարձակումների հետևանքների ստուգումը բարդացրել են արբանյակային լուսանկարների հրապարակման ուշացումները․ որոշ մատակարարներ ամերիկյան իշխանությունների խնդրանքով սահմանափակել են լուսանկարների հասանելիությունը՝ վկայակոչելով ազգային անվտանգության ռիսկերը։ Իրանի դեմ հարվածների հնարավոր վերսկսումը մեծացնում է նոր կորուստների վտանգը և հարց է առաջացնում՝ արդյո՞ք Վաշինգտոնը պատերազմի ավարտից հետո վերականգնելու է վնասված ենթակառուցվածքը։