Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ ԱբրահամյանԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Վանաձորում բեռնատարի հետ բախումից շտապօգնությունով տեղափոխվող բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
Քորայի և Ախթալայի վանքերի որմնանկարների ուշագրավ զուգահեռները՝ ըստ Տեր Հեթումի6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները․ Աշոտյան
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանՇուշան Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է «Երազ իմ երկիր Հայաստան» երգը Վազգեն Սարգսյանի առաջարկով դարձել հայոց բանակի հիմնըԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցումՖրանսիայում բրենդային խանութների սեփականատերերը խանութի դիմաց բարիկադներ են կառուցումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտական ինստիտուտների ղեկավարների հետԵվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում չի շարունակի պայքարը վնասվածքի պատճառով. Ծանրամարտի ֆեդերացիաՕդի ջերմաստիճանը կբարձրանաԼեհաստանն ուզում է Հայաստանից խլել ժողովրդավարության բասծյոնի տիտղոսը․ ՎարոսյանՌուսաստանում ավելի քան երկու անգամ կընդլայնեն օտարերկրացիներին երկրից վտարելու հիմքերի ցանկը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանքՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Միջազգային

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության աշխատակիցները կարծում են, որ Քեմբրիջշիր կոմսության ոստիկանությունն անօրինաչափորեն է ամերիկացի զինվորականներին փոխանցել ԱՄՆ ՌՕՈւ օդաչու Ջեյքոբ Վուլֆսոնի գործի քննությունը, որը հարձակվել էր բրիտանուհի Սառա Սթիլի վրա, հայտնել է The Guardian-ը՝ հղում կատարելով տեղեկատվության ազատության մասին օրենքի շրջանակում ստացված փաստաթղթերին։

2023 թվականի դեկտեմբերին Վուլֆսոնը, որը ծառայողական պարտականությունների կատարման մեջ չի եղել, Քեմբրիջի իր բնակարանում հարձակվել է Սթիլի վրա՝ Tinder հավելվածի միջոցով ծանոթանալուց հետո։ Կինը նրան մեղադրել է սեռական բռնության մեջ։

Սակայն բրիտանական քրեական դատարանում գործը քննելու փոխարեն քննությունը փոխանցվել է ԱՄՆ ռազմական ոստիկանությանը, իսկ մեղադրյալին դատել է Սաֆոլք կոմսության Լեյքենհիթ ամերիկյան ավիաբազայում գործող ռազմական տրիբունալը։

Ըստ ներքին փաստաթղթերի՝ բրիտանական պաշտպանության նախարարության աշխատակիցներն այս որոշումը համարել են Լոնդոնի և Վաշինգտոնի միջև վաղուց գործող համաձայնագրի խախտում։ Այն նախատեսում է, որ բրիտանական ոստիկանությունն առաջնահերթ իրավունք ունի քննելու Մեծ Բրիտանիայում գտնվող ամերիկացի զինծառայողների ենթադրյալ հանցագործությունները։

Գործն ամերիկյան կողմին փոխանցելը թույլատրվում է միայն սահմանափակ հանգամանքներում, օրինակ՝ եթե հանցագործությունը կատարվել է ծառայողական պարտականությունները կատարելիս կամ մեկ այլ զինծառայողի դեմ։

«Սթիլի գործը, դատելով առկա հանգամանքներից, չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են իրավազորությունն ընդունող կողմին փոխանցելու համար», — ասվում է բրիտանացի պաշտոնյաների՝ հուլիսի 8-ին պատրաստած ծառայողական գրառման մեջ։

Պաշտպանության նախարարության մեկ այլ աշխատակից հայտնել է, որ գործը «անկասկած, պետք է քննվեր բրիտանական դատարաններում»։ Մեծ Մանչեսթրի ոստիկանության ներկայացուցիչը նույնպես սխալ է համարել քննությունն ամերիկացի զինվորականներին փոխանցելը։

Ապրիլին ռազմական տրիբունալը, որի կազմում ընդգրկված էին բացառապես տղամարդիկ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպաներ, Վուլֆսոնին մեղավոր է ճանաչել զուգընկերուհուն խեղդելու մեջ, սակայն արդարացրել է սեռական բռնության մեղադրանքով։ Նրան հեռացրել են ռազմաօդային ուժերից և դատապարտել վեցամսյա ազատազրկման Լեյքենհիթ ավիաբազայի ռազմական բանտում։ Սթիլը հայտարարել է, որ դատավարությունն իր համար նվաստացուցիչ ու ծանր էր, իսկ մեղադրյալի փաստաբանն իրեն ենթարկել է կոշտ, անձնական կյանք ներխուժող հարցաքննության։

Հունիսին Guardian-ի հետաքննության հրապարակումից հետո բրիտանական կառավարությունը հայտարարել է միջգերատեսչական ստուգման մասին՝ ուսումնասիրելու այն դեպքերը, երբ ոստիկանությունն ամերիկացի զինվորականներին է փոխանցել Մեծ Բրիտանիայում կատարված ծանր հանցագործությունների քննությունը։ Ստուգմանը մասնակցում են պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ոստիկանության ղեկավարները։

Քեմբրիջշիրի ոստիկանությունը հայտնել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի իրավաբանների աջակցությամբ վերանայում է գործը և շարունակում է կապ պահպանել տուժողի հետ։ Մեծ Բրիտանիայում գտնվում է ավելի քան 12 հազար ամերիկացի զինծառայող՝ տեղակայված առնվազն 15 ռազմաբազաներում և օբյեկտներում։

Վուլֆսոնի դեպքն այն մի քանի դրվագներից մեկն է, որոնք Guardian-ը բացահայտել է ամերիկացի զինծառայողների գործերն ԱՄՆ ռազմական արդարադատությանը փոխանցելու գործելակերպի հետաքննության ընթացքում։ Մյուս դեպքերը վերաբերում էին բրիտանացի կանանց և անչափահասների դեմ ենթադրյալ սեռական հանցագործություններին։

Քննադատները նշում են, որ տուժողները ստիպված են մասնակցել ԱՄՆ ռազմական դատավարություններին, որոնց կանոնները տարբերվում են բրիտանական արդարադատության համակարգի կանոններից։