Էրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ ԱբրահամյանԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Վանաձորում բեռնատարի հետ բախումից շտապօգնությունով տեղափոխվող բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
Քորայի և Ախթալայի վանքերի որմնանկարների ուշագրավ զուգահեռները՝ ըստ Տեր Հեթումի6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները․ Աշոտյան
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանՇուշան Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է «Երազ իմ երկիր Հայաստան» երգը Վազգեն Սարգսյանի առաջարկով դարձել հայոց բանակի հիմնըԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցումՖրանսիայում բրենդային խանութների սեփականատերերը խանութի դիմաց բարիկադներ են կառուցումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտական ինստիտուտների ղեկավարների հետԵվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում չի շարունակի պայքարը վնասվածքի պատճառով. Ծանրամարտի ֆեդերացիաՕդի ջերմաստիճանը կբարձրանաԼեհաստանն ուզում է Հայաստանից խլել ժողովրդավարության բասծյոնի տիտղոսը․ ՎարոսյանՌուսաստանում ավելի քան երկու անգամ կընդլայնեն օտարերկրացիներին երկրից վտարելու հիմքերի ցանկը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանքՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԿալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներԱԺ ծեծ ու ջարդից հետո ջարդված ոսկորները վերականգնեք, ծեծուջարդի երկրորդ ռաունդն է, միջանցքը ծախել են, հիմա էլ նշում են. քաղաքացիների արձագանքը՝ Փաշինյանի խաշ-փարթիին (տեսանյութ)Ծառուկյանի բիզնեսները՝ պետությանը․ Հայաստանում խոշոր կապիտալն այլևս պաշտպանված չէՎազգեն Սարգսյանը լիաթոք կյանքով ապրող մարդ էր, կոտրվող ու հուսահատվող տեսակ չէր, պատրաստ էր անձնազnhության. Սերժ Սարգսյան«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացուց գnղացել են 8,000 ԱՄՆ դոլար և 50,000 ՌԴ ռուբլի․ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին
«Նորատուսցի Ալիկը» սպառնացել է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի ծնոտը պոկել. գործը դատարանում է
Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Նոր անձնագիր՝ նոր գլխացավանք՝ վճարե՞լ, թե՞ հրաժարվել ազատ տեղաշարժից. Փաշինյանի թանկարժեք «արդիականացումը»՝ թվերով
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին
Քաղաքականություն

Փաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ Սուրենյանց

Փաշինյանը պարտավոր էր հասնել նրան, որ Բաքվի պահանջը չխոչընդոտի խաղաղության գործընթացին. սակայն նա ընտրել է այլ ճանապարհ՝ արտաքին ճնշումը ներքաղաքական շանտաժի վերածելու մարտավարություն, գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Փաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվեր նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգից։ Չնայած նախընտրական շրջանում նրա բացահայտ շանտաժին՝ ժողովուրդը նրան նման մանդատ չտվեց. ՔՊ-ն չստացավ սահմանադրական մեծամասնություն։

Փաշինյանը պարտավոր էր հմուտ դիվանագիտության միջոցով հասնել նրան, որ Բաքվի հայտնի պահանջը չխոչընդոտի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Առավել ևս, որ Հայաստանի Սահմանադրությունը խաղաղության պայմանագրի ստորագրման իրական իրավական խոչընդոտ չէ։

Սակայն Փաշինյանն ընտրել է այլ ճանապարհ՝ արտաքին ճնշումը ներքաղաքական շանտաժի վերածելու մարտավարություն։

Իրականում Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեի անցկացումն ական է՝ դրված մեր պետականության կամ խաղաղության գործընթացի հիմքում։

Ընդ որում՝ անկախ հանրաքվեի արդյունքից։

Դրական արդյունքը կնշանակի ոչ թե ինստիտուցիոնալ խաղաղության հաստատում, ինչպես հավաստիացնում է Փաշինյանը, այլ ադրբեջանական վասալիտետի ընդունում՝ մեր պետության քաղաքական և քաղաքակրթական հիմքերի ոչնչացման գնով։

Եթե Հայաստանի Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով, ապա ստեղծվում է վտանգավոր նախադեպ, որի միջոցով Բաքուն կարողանում է կառավարել մեր ներքին կյանքը։ Ընդ որում, որևէ երաշխիք չկա, որ այս զիջմանը չեն հաջորդի Բաքվի նոր պահանջները։ Նման երաշխիք չեն կարողանում տալ անգամ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը:

Ոչ պակաս վտանգավոր է հանրաքվեի բացասական արդյունքը։ Այդ դեպքում Ալիևը հնարավորություն կստանա այն ներկայացնելու որպես Հայաստանի կողմից խաղաղության գործընթացի տապալում՝ այս փաստն օգտագործելով իբրև նոր սպառնալիքների կամ ռազմական էսկալացիայի պատրվակ։

Այսպիսով, Փաշինյանը Հայաստանին կանգնեցնում է կեղծ երկընտրանքի առաջ՝ կա՛մ ընդունել Ադրբեջանի պահանջները, կա՛մ պատասխանատվություն կրել խաղաղության հնարավոր ձախողման համար։

Հետևաբար, որևէ կերպ չպետք է տրվել Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեի օրակարգին։ Ընդդիմությունն ու հասարակությունը պետք է սահմանադրական և ժողովրդավարական բոլոր հասանելի միջոցներով կանխեն այդ հանրաքվեի անցկացումը։

Հ.գ- Հաջորդիվ կանդրադառնամ այն կոնկրետ քայլերին, որոնք ընդդիմությունը կարող է և պետք է ձեռնարկի՝ հանրաքվեի օրակարգը կանխելու, արտաքին ճնշումը ներքաղաքական շանտաժի վերածելը խափանելու և այլընտրանքային քաղաքական ուղի ձևավորելու համար»,-գրել է նա։