ԱԺ ծեծ ու ջարդից հետո ջարդված ոսկորները վերականգնեք, ծեծուջարդի երկրորդ ռաունդն է, միջանցքը ծախել են, հիմա էլ նշում են. քաղաքացիների արձագանքը՝ Փաշինյանի խաշ-փարթիին (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն առավոտյան «ՀայՓաս» ընկերության երևանյան նոր գրասենյակի բացումը հորով-մորով անելուց հետո, որոշել է Երևանի բակերից մեկում իր թիմակցիների հետ խաշ ուտել: Նա փոքրիկ տեսանյութով կիսվել է իր էջում, որի ներքո ֆեյսբուքյան օգտատերերը թողել են իրենց մեկնաբանությունները:
Փաշինյանին ու նրա թիմին շատերն են բարի ախորժակ մաղթել, սակայն մյուսները հեգնել են ու նշել, թե՝ ԱԺ ծեծ ու ջարդից հետո իսկապես խաշը պետք է՝ ջարդված ոսկորները վերականգնելու համար:
Մյուսն էլ հավելել է, թե՝ կերեք ու անցեք ծեծուջարդի երկրորդ ռաունդին: Մեկայլն է նկատել է՝ միջանցքը ծախել են, հիմա էլ նշում են:
Ներկայացնում են մեկնաբանություններից որոշները՝ ստորև: