Երեւանի մասին ադրբեջանական կեղծ գիրքը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանումԴեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է. «Հրապարակ»ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ ԼավրովՀայտնվել էի շրջափակման մեջ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում
Մամուլ

Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել Ազգային ժողովի պատգամավորների կենսագրություններն ու ունեցվածքը։ Այս անգամ մեր ուսումնասիրության կենտրոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանն է։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է նրա՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիրը և պարզել, թե ինչ ունեցվածք ունի պատգամավորը։

Անուշավան Մանուչարյանը ծնվել է 1986 թվականի մայիսի 4-ին՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ 2008 թվականին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ստանալով ֆինանսների և վարկի մասնագիտությամբ տնտեսագետի որակավորում, իսկ 2017 թվականին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ստանալով էլեկտրաէներգետիկայի ոլորտի ճարտարագիտության բակալավրի աստիճան։

2008-2010 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2011-2012 թվականներին աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղում՝ որպես տեղամասի պետ, իսկ 2012-2025 թվականներին ղեկավարել է Բերդի էլեկտրական ցանցը։ 2026 թվականի մարտից հուլիսը եղել է «Հարի Գրուպ» ՍՊԸ-ի փոխտնօրեն։

2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրվել է պատգամավոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Օգոստոսի 2-ից ԱԺ պատգամավոր է, իսկ սեպտեմբերի 4-ից ընդգրկված է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում։

Ի՞նչ ունեցվածք ունի նա․

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության համաձայն, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագրում  Անուշավան Մանուչարյանը հայտարարագրել է 15 անշարժ գույք։ Դրանցից 13-ը հողամասեր են, երկուսը՝ բնակարաններ։ Հողամասերը հիմնականում գտնվում են Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ Դրանց մի մասը պատկանում է նրան միանձնյա, մյուս մասը՝ համատեղ սեփականության իրավունքով։

Հայտարարագրում նշված է, որ հողամասերից մեկը ձեռք է բերել 2022 թվականի հուլիսի 18-ին՝ նվիրատվությամբ, մյուսը՝ 2019 թվականի փետրվարի 20-ին՝ նույնպես նվիրատվությամբ։ Մնացած հողամասերը ձեռք են բերվել գնման եղանակով՝ 2014, 2015, 2019, 2021 և 2022 թվականներին։

Պատգամավորն ունի նաև երկու բնակարան։ Դրանցից մեկը գտնվում է Երևանում, ձեռք է բերվել 2018 թվականի մայիսի 21-ին՝ գնման եղանակով, համատեղ սեփականության իրավունքով։ Մյուս բնակարանը գտնվում է Բերդում․ այն ձեռք է բերվել 2004 թվականի հունիսի 11-ին և պատկանում է Մանուչարյանին միանձնյա սեփականության իրավունքով։ Բացի այդ, Երևանում ունի ավտոկայանատեղիի 1/2 բաժնային սեփականություն, որը ձեռք է բերել 2020 թվականի հունվարի 17-ին։

Տրանսպորտային միջոցներ․

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Մանուչարյանը հայտարարագրել է երկու տրանսպորտային միջոց։ Դրանցից մեկը 2024 թվականի արտադրության LIXIANG մակնիշի մարդատար ավտոմեքենա է, որը ձեռք է բերել 2025 թվականի փետրվարի 28-ին՝ գնման եղանակով։ Մյուսը 1988 թվականի արտադրության ZIL մակնիշի ավտոմոբիլային տրանսպորտային միջոց է, որը ձեռք է բերել 2015 թվականի հունվարի 14-ին։

Դրամական միջոցներ․

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պատգամավորի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 443 հազար 896 դրամ։ Իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 34 միլիոն դրամ։

Եկամուտներ․

Հայտարարագրի համաձայն՝ Մանուչարյանի ներկայացրած եկամուտների ընդհանուր չափը կազմել է 5 միլիոն 529 հազար 898 դրամ։

Դրանցից 2 միլիոն 250 հազար դրամը ստացել է «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ից՝ վարձակալության դիմաց, ևս 1 միլիոն 890 հազար դրամ՝ «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից՝ նույնպես վարձակալության դիմաց։ «Հարի Գրուպ» ընկերությունից որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 1 միլիոն 181 հազար 98 դրամ, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ 208 հազար 800 դրամ՝ եկամտային հարկի վերադարձի տեսքով։

Վարկային պարտավորություններ․

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հայտարարագրում նշված է նաև, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Մանուչարյանի ստացված վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 17 միլիոն 500 հազար 889 դրամ։ Որպես վարկի ապահովման միջոց՝ գրավադրված է անշարժ գույք։

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ Անուշավան Մանուչարյանի հայտարարագրում առկա են 15 անշարժ գույք, երկու տրանսպորտային միջոց, 34 միլիոն դրամ կանխիկ գումար, բանկային հաշիվներում՝ 443 հազար 896 դրամ, իսկ վարկային պարտավորությունները կազմում են 17 միլիոն 500 հազար 889 դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։