ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միշտ եղել են և կլինեն խնդիրներ։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ատլանտայում Մեծ քսանյակի (G20) արտգործնախարարների հանդիպման առաջին օրվա արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ամերիկացիները հետևում են դասական դիվանագիտության կանոններին։ Ինչպիսի խնդիրներ էլ լինեն հարաբերություններում, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միշտ եղել են և կլինեն խնդիրներ»,– նշել է նախարարը։
Այս համատեքստում նա վկայակոչել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը։
«2025 թվականի փետրվարին Էր Ռիադում կայացած մեր առաջին հանդիպման ժամանակ Ռուբիոն ընդունեց, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում Ամերիկայի և Ռուսաստանի ազգային շահերը չեն համընկնի»,– նշել է Լավրովը։