ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ ԼավրովՀայտնվել էի շրջափակման մեջ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները
Մամուլ

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նորաթուխ պատգամավոր Տիգրան Գալստյանը, որը մինչ խորհրդարան մտնելը հանրային լայն ճանաչում չուներ, նախօրեին ԱԺ-ում հայտնվեց իրարանցման կենտրոնում։ Եթե մինչ այս նա աչքի չէր ընկնում քաղաքական ակտիվությամբ կամ հանրային հնչեղ ելույթներով, ապա խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ, կարծես, որոշել էր լրացնել այդ բացը՝ ընդդիմադիր պատգամավորների վրա հարձակվելով։

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ իրավիճակն այնքան էր թեժացել, որ խորհրդարանի անվտանգության աշխատակիցները՝ ՊՊԾ ծառայողները, դժվարությամբ էին կարողանում «զսպել» Գալստյանին։ Վերջինս, ըստ միջադեպի տեսագրություններում երևացող դրվագների, շարունակ փորձում էր մոտենալ ընդդիմադիր պատգամավորներին և կրկին հարձակվել նրանց վրա։ ՊՊԾ աշխատակիցները նրա թևերն էին «պահում»:

Ստացվում է՝ խորհրդարանի ամբիոնից ու նիստերի դահլիճից հեռու, պատգամավորական մանդատը մի կողմ դրած, նորաթուխ ՔՊ-ականը նախընտրել էր ուժի լեզուն։

Իսկ ո՞վ է Տիգրան Գալստյանը, որի անունը մինչ այս լայն հանրությանը գրեթե ծանոթ չէր։

Գալստյանը ծնվել է 1977 թվականի ապրիլի 2-ին Աշտարակում։ 1995-1997 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում, պահեստազորի լեյտենանտ է։ 2006 թվականին ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը։

Նրա աշխատանքային կենսագրությունը նույնպես առանձնապես երկար չէ։ 2008-2026 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տրանսպորտի տեղամասի պետ։ 2019-2026 թվականներին զբաղվել է նաև անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ՝ «Տիգրան Գալստյան» ԱՁ-ի միջոցով։

Քաղաքական դաշտում Գալստյանը հիմնականում գործունեություն է ծավալել Աշտարակում։ 2002-2021 թվականներին եղել է Աշտարակ քաղաքի ավագանու անդամ, իսկ 2021-2026 թվականներին՝ Աշտարակ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։ Այսինքն՝ կրկին մի քանի տող կենսագրականով պատգամավորը ԱԺ-ում բռունցքները գործի դնելու համար:

Այսպիսով՝ երկար տարիներ տեղական ինքնակառավարման համակարգում աշխատած, հանրապետական մակարդակում հանրությանը գրեթե անհայտ գործիչը խորհրդարան հասնելուց հետո իր մասին առաջին լայն արձագանքն ապահովեց ոչ թե քաղաքական դիրքորոշմամբ, օրենսդրական նախաձեռնությամբ կամ հրապարակային խոսքով, այլ ընդդիմադիրների հետ ծեծկռտուքի մասնակցությամբ։

Թե ինչու՞ է նորաթուխ պատգամավորը խորհրդարանական աշխատանքի փոխարեն նախընտրել բռունցքների լեզուն, մնում է հարց։ Բայց մի բան ակնհայտ է. պատգամավորական մանդատը օրենսդիր մարմնում աշխատելու, ոչ թե անձնական հաշիվներ պարզելու արտոնություն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։