Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ
Մամուլ

Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Այն, ինչ կատարվեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ապա նաև ճեմասրահում, իհարկե, խայտառակություն էր: Բայց նման խայտառակություններ լինում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրների խորհրդարաններում: Քննարկումներից հետո կամ դրանց ընթացքում բռունցքներ թափահարելու կամ միմյանց հարվածելու նման դրսևորումները ո՛չ առաջինն են, ո՛չ էլ, ցավոք, վերջինն են լինելու: Կրկնենք՝ ոչ միայն Հայաստանում: Բայց մեր երկրի դեպքում կան ավելի խորքային նրբերանգներ և ավելի հեռուն գնացող խնդիրներ: Ի՞նչ նկատի ունենք:

Առաջին. տեղի ունեցածի հետ կապված ամենից ահավորը, եթե չասենք՝ սարսափելին այն է, որ երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը փաստացի բռնությունն արդարացնում է: Ձևի համար հայտարարում է, թե դատապարտում է բռնությունը, բայց անմիջապես էլ զրոյացնում է իր ձևական «դատապարտումը» ու սրտանց ասում. «... ողջունում եմ ՔՊ պատգամավորների գործողությունները և աջակցում, աթոռով է թե ինչով է...»: Ակնհայտ է, որ Փաշինյանը փաստացի արդարացնում է բռնությունը: Սա ավելին է, քան պարզապես արտառոց լինելը: Օրվա իշխանության ղեկավարը բռնությամբ հարցեր լուծելը արդարացնում է, ավելին՝ խրախուսում է դա:

Հընթացս նկատենք, որ շատ հետաքրքիր, կարելի է ասել՝ ինքնատիպ պատկերացումներով և մոտեցումներով են օրվա իշխանությունները «Եվրոպա գնում»: Արդյո՞ք եվրոպացիները այս առնչությամբ ասելիք չունեն: Թե՞ այնտեղ էլ է ընդունված բռնությունն արդարացնելը: Մտածելու բան է:

Ի դեպ, եթե մինչև Փաշինյանի ճեպազրույցը լղարիկ կասկածներ կային, ապա ճեպազրույցում արված հայտարարություններից հետո դրանք էլ փարատվեցին, ու շատերին տեսանելի դարձավ, թե հատկապես որտեղից էր գալիս սադրանքի ու հաջորդած ծեծկռտուքի հիմնական վեկտորը:

Երկրորդ. այս տարիներին ու հատկապես վերջին տարվա ընթացքում բազմիցս են արձանագրվել փաստեր, որ եթե ոչ իշխանական ցանկացած մեկի, անգամ ոչ քաղաքական գործչի, ուղղակի սոցցանցերի սովորական օգտատիրոջ որևէ գրառման կամ մեկնաբանության մեջ բռնության կոչին շատ հեռավոր նմանվող կամ որպես այդպիսին հրամցվող երկու բառ են գտնում, ապա անմիջապես հետևում են ռեպրեսիվ գործողություններ. ձերբակալություն, քրգործի հարուցում, կալանավորում:

Բայց այս դեպքում բռնությունն արդարացնում են: Ավելին, իրավապահ համարվող մարմինները, դատախազությունը, մյուս «օրգանները» լուռ են: Չնայած, չի կարելի բացառել, որ եթե սկսեն «խոսել», ապա էլի ռեպրեսիվ մարմինների թիրախում ընդդիմադիրները կլինեն: Սա արդեն գրեթե չվիճարկվող նորմ է դարձել. ընդդիմադիրներին ոչինչ չի կարելի, իշխանականներին կարելի է ցանկացած այլանդակություն ու բռնության դրսևորում:

 Երրորդ. հայրենի իրականության և նաև վերը ասվածի խորապատկերում զարմանալի չէ, բայց արձանագրելի է այն, որ Փաշինյանն ու իր թիմը փաստացի ինչ մեթոդներով ու դրսևորումներով եկել են իշխանության, այդպիսին էլ մնացել են: Մանրամասնենք. դագաղի կափարիչներ «խաղացնելը», իրենց թիրախավորած մարդկանց բնակության վայրերի մոտ տգեղ դրսևորումները (սգո պսակներ, երիզներ, ատելության հրապարակային թիրախավորում, այդ թվում՝ հակառակորդի ընտանիքի անդամների նկատմամբ և այլն): Այս ամբողջ ընթացքում, 2018-ից ի վեր, արդեն ութ տարի, նաև՝ իշխանական հնարավորությունների ներգրավմամբ, ըստ էության, անընդհատ նույնն են արել: Ու հիմա էլ նույն հռետորաբանությամբ են դրսևորվում՝ «...ջախջախել, գլուխ ջարդել, ոտքը ջարդել, ոտքը պոկել, ասֆալտին փռել» և այլն, և այդպես շարունակ:

Սա հատկապես Փաշինյանի գործելակերպն է, որը ՔՊ-ի ընդհանուր «ոճն» է դարձել:

Չորրորդ. երբ անընդհատ արդարացնում ես բռնությունը, գեներացնում ես թշնամանք, ներհասարակական ատելություն, դա դուրս է գալիս զուտ քաղաքական շրջանակներից, մտնում է հասարակության լայն շրջանակներ:

Մի հազար անգամ ասել ենք, բայց չենք հոգնի կրկնել. երբ օրվա իշխանությունը հանդես է գալիս բռնության դիրքերից, դմբուզներով «քննարկումների» դիրքից, դա տեղափոխվում է հասարակություն: Դա դառնում է ազդանշան հասարակության որոշակի շերտերի համար, որ ցանկացած հարց, ցանկացած տարաձայնություն կարելի է լուծել և «հարթել» բռունցքների, տուրուդմփոցի, բռնության, ծեծուջարդի միջոցով:

Ու ոչ միայն ծեծուջարդի...

 Իսկ հետևանքներն արդեն իսկ զգացվում են: Մի՞թե քրեական խրոնիկայում ավելի ու ավելի հաճախ հանդիպող «ծեծելով սպանել են...», «ծեծկռտուք է եղել՝ հրազենի կիրառմամբ», «աշակերտները ծեծել են իրար...», «հարևանների վեճը վերաճել է ազգականների ծեծկռտուքի», «հնչել են կրակոցներ» և այդ կարգի բազմաթիվ վերնագրերով հրապարակումները, ավելի ճիշտ՝ այդ վերնագրերով նկարագրվող փաստերն ու եղելությունները հենց վերը ասվածի ամենից ցայտուն ապացույցը չեն:

Այնպես որ, նման դաժան հետևանքները ավելի են խորանալու՝ դատելով առկա «քաղաքական» իրողություններից, առավել ևս՝ ամենավերին իշխանական օղակից բռնության արդարացման ու խրախուսման մոտեցումից:

Եվ մի բան էլ. նույն ՔՊ-ն հենց այս օրերին ԱԺ օրակարգ էր բերել ընտանեկան բռնության դեմ ինչ-որ օրինագիծ: Բայց «աթոռով է, թե ինչով է...» հարձակվում է ընդդիմադիր պատգամավորների վրա: Ճիշտ է՝ համարժեք էլ պատասխան է ստանում, բայց սա իրենց դեպքում ընկալումային տարասևեռում չի առաջացնո՞ւմ:

Երևի չէ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում