Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին
Մամուլ

Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Յուրաքանչյուր ինքնիշխան պետության համար Սահմանադրությունը պետականության հիմնասյունն է, իրավաքաղաքական և արժեքային գլխավոր փաստաթուղթը, որի բովանդակությունը, փիլիսոփայությունը և ցանկացած հնարավոր փոփոխություն պետք է որոշվեն բացառապես տվյալ պետության քաղաքացիների կողմից՝ ազատ կամարտահայտություն արձանագրող համապետական հանրաքվեի միջոցով։

Համաշխարհային պետականաշինության պրակտիկայում և սահմանադրական իրավունքի տեսության մեջ Մայր օրենքի վերանայման կամ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունն առաջանում է բացառապես ներքին զարգացման օբյեկտիվ պահանջներից ելնելով։ Օրինակ՝ նման պահանջ կարող է առաջ գալ, երբ պետական ինստիտուտների կենսագործունեության ընթացքում հասունանում է պետական կառավարման համակարգը փոխելու, իշխանության թևերի միջև զսպումների և հակակշիռների մեխանիզմներում ի հայտ եկած իրավական բացերը վերացնելու կամ պարզապես երկրի հիմնական օրենքը ժամանակակից հասարակական-քաղաքական հարաբերությունների պահանջներին համապատասխանեցնելու կենսական կարիք։

Այսինքն՝ սահմանադրական բարեփոխումն իր բնույթով ներպետական, ինքնաբուխ և հասարակական պահանջարկից բխող գործընթաց է, որի միակ սուբյեկտը և շահառուն տվյալ երկրի ժողովուրդն է, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում արդեն տևական ժամանակ է, ինչ քաղաքական դաշտում և հանրային դիսկուրսում շրջանառվում է Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին այն թեզը, որն իր ծագումնաբանությամբ և շարժառիթներով բոլորովին կապ չունի երկրի ներքին իրավաքաղաքական կյանքի առողջացման հետ։ Խորքային դիտարկումը ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե ներքին կամ հանրային իրական պահանջի, այլ դրսից ներմուծված և հայաստանյան իրականության մեջ արհեստականորեն գեներացվող օրակարգի հետ, որի շուրջ ՀՀ իշխանությունների և պաշտոնական Բաքվի հռետորաբանության համադրումը բացահայտում է լրջագույն հակասություններ և ազգային անվտանգությանը սպառնացող խորքային վտանգներ։

Խնդրի առանցքն այն է, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խաղաղության պայմանագրի ստորագրման համար առաջ է քաշել կոնկրետ նախապայմաններ, որոնց շարքում ամենագլխավոր և անզիջում պահանջը ՀՀ սահմանադրության փոփոխությունն է։ Պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով բազմիցս և առանց դիվանագիտական քողարկումների հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը չի կարող կնքվել, քանի դեռ Հայաստանի Մայր օրենքի նախաբանում պահպանվում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին, ինչը Ադրբեջանի կողմից որակվում է որպես տարածքային պահանջ իր նկատմամբ։

Այս ուղիղ և վերջնագրային պահանջների ֆոնին, սակայն, ՀՀ իշխանությունները փորձում են հարցը տեղափոխել բոլորովին այլ հարթություն՝ հանրությանը ներկայացնելով այնպես, թե իբր սահմանադրական փոփոխությունները կամ նոր Սահմանադրության ընդունումը բացառապես Հայաստանի ներքին գործն է, ներքին օրակարգի մաս և հասունացած հանրային պահանջ, որը միտված է պետականության հայեցակարգային վերաիմաստավորմանն ու իրական Հայաստանի տեսլականի ամրագրմանը։

Իշխանական քարոզչամեքենան հետևողականորեն հերքում է, որ այդ քայլին գնում է Ադրբեջանի ճնշման ներքո, սակայն ժամանակագրական և բովանդակային համընկնումներն այնքան ակնհայտ են, որ իշխանությունների փաստարկները չեն դիմանում քննադատության։ Երբ Բաքվից պահանջում են հեռացնել Անկախության հռչակագրին արվող հղումը, իսկ Երևանից անմիջապես սկսում են խոսել նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին՝ թիրախավորելով հենց նույն հռչակագրի դրույթները, ակնհայտ է դառնում, որ ներքին պահանջի մասին պնդումներն ընդամենը քաղաքական շղարշ են՝ արտաքին պարտադրանքը ներքին լսարանի համար մարսելի դարձնելու նպատակով։

Հատկանշական և, միևնույն ժամանակ, մտահոգիչ է այն հանգամանքը, թե ինչպիսի հետևողականությամբ և վճռականությամբ են ՀՀ իշխանությունները առաջ մղում այս արհեստական օրակարգը, ինչը վկայում է այն մասին, որ նրանց համար այս թեման ունի գերակա, գուցեև իշխանության պահպանման կամ արտաքին պայմանավորվածությունների կատարման տեսանկյունից կենսական նշանակություն։ Իրենց նպատակներին հասնելու և սահմանադրական փոփոխությունների գործընթացն ավարտին հասցնելու համար իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները՝ ղեկավարից սկսած, նույնիսկ չեն բացառում քաղաքական ամենասուր գործիքակազմի կիրառումը՝ ներառյալ Ազգային ժողովի շրջափակումը կամ անգամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հնարավորությունը, որպեսզի փորձեն ստանալ քաղաքացիների մանդատը՝ մայր օրենքը վերախմբագրելու համար։

 Նման պատրաստակամությունը՝ երկիրը տանելու ներքաղաքական նոր ցնցումների և համապետական քվեարկությունների՝ միայն թե օրակարգից դուրս բերվի Անկախության հռչակագրի հղումը, էլ ավելի է ամրապնդում այն համոզմունքը, որ գործընթացի իրական պատվիրատուն Հայաստանի հասարակությունը չէ, քանի որ սոցիոլոգիական և հանրային տրամադրությունների որևէ ուսումնասիրություն չի արձանագրել, որ սոցիալտնտեսական և անվտանգային բազմաթիվ մարտահրավերների առջև կանգնած ՀՀ քաղաքացու առաջնահերթությունը երկրի սահմանադրության փոփոխությունն է։ Հետևաբար, իշխանությունների այս շտապողականությունն ու ճկունությունը՝ ցանկացած գնով հասնելու սահմանադրական տեքստի վերափոխմանը, ուղղակիորեն ածանցվում է ադրբեջանական կողմի առաջ քաշած նախապայմաններից։

Սակայն այս ամբողջ գործընթացում ամենավտանգավոր և ռազմավարական առումով ամենակործանարար երևույթը ոչ միայն կոնկրետ իրավական տեքստի փոփոխությունն է կամ պետության հիմնադիր փաստաթղթից՝ Անկախության հռչակագրից հրաժարումը, այլ այն վտանգավոր նախադեպը, որը կարող է ձևավորվել միջպետական հարաբերություններում և Հայաստանի ինքնիշխանության ընկալման մեջ։ Միջազգային պրակտիկայում հանդիպում է նման օրինաչափություն, որ եթե արտաքին, առավել ևս՝ հակառակորդ պետության օրակարգը մեկ անգամ անցնում է՝ հատկապես գլխավոր օրենքի փոփոխության տեսքով, ապա այդ մեխանիզմն անխուսափելիորեն դառնալու է պարբերական և, ինչու ոչ, անկասելի։

 Զիջելով պետության ամենաբարձր իրավական ակտի՝ Սահմանադրության հարցում, պաշտոնական Երևանը փաստացի լեգիտիմացնում է Ադրբեջանի իրավունքը՝ միջամտելու Հայաստանի ներքին գործերին, օրենսդրական դաշտին և պետական կառուցվածքին։

Ժամանակի ընթացքում, տեսնելով, որ շանտաժի և ուժի սպառնալիքի լեզուն արդյունք է տալիս, Ադրբեջանը անկասկած ներկայացնելու է նորանոր՝ էլ ավելի ծանր պահանջներ՝ սկսած Հայաստանի զինված ուժերի թվաքանակի և սպառազինության սահմանափակումից, կրթական ծրագրերի ու պատմության դասագրքերի վերանայումից, մինչև ապագայում, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի իրավունքի սահմանադրական ամրագրում և տարածքային նոր զիջումներ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում