Բալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանըԿրեմլն արձագանքել է տարածքային հարցի շուրջ Զելենսկու ուղերձներին
Շվեդիայում բացահայտվել են Բադալյանների VBET-ի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման համակարգի խախտումներ
Ավինյանի հերթական շոուն. նա աղբահանություն է իրականացնում (տեսանյութ)«Ցայտնոտ»-ը դարձավ «ցայտոտն». ՔՊ-ական պատգամավորի լեզվական «վրիպակ»-ը՝ ԱԺ-ումԱլյոշկիում սկսվել է քաղաքից հեռանալ ցանկացող բնակիչների տարհանումը
Միջազգային

ԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորությունները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հոկտեմբերի 28-ին Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը Աֆրիկայի տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարների հետ։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների հանգամանալից փոխանակում աշխարհում ինտեգրացիոն համագործակցության արդիական հարցերի, այդ թվում՝ եվրասիական և աֆրիկյան տարածքների փոխգործակցության վերաբերյալ։

Բակիտժան Սագինտաևը նշել է, որ վերջին տասը տարում Եվրասիական տնտեսական միության համախառն ներքին արդյունքն աճել է 20 տոկոսով՝ գերազանցելով 3 տրիլիոն դոլարը։

 
Արդյունաբերական արտադրության ծավալը հասել է 1,7 տրիլիոն դոլարի՝ աճելով գրեթե մեկ երրորդով։ Հիմնական կապիտալում ներդրումներն ավելացել են ավելի քան 40 տոկոսով և 2025 թվականի արդյունքներով կազմել 580 միլիարդ դոլար։

ԵՏՀ-ն հետևողականորեն ընդլայնում է առևտրատնտեսական համագործակցության աշխարհագրությունը՝ զարգացնելով անմիջական կապերը տարածաշրջանային տնտեսական միավորումների, այդ թվում՝ աֆրիկյան մայրցամաքի կազմակերպությունների հետ։

«2015-2025 թվականներին ԵԱՏՄ հնգյակի ապրանքաշրջանառությունն աֆրիկյան երկրների հետ ավելի քան կրկնապատկվել է՝ գերազանցելով 25 միլիարդ դոլարը։ 2026 թվականի սկզբից այս ցուցանիշն աճել է ևս 9 տոկոսով՝ կազմելով շուրջ 17 միլիարդ դոլար»,– իր ելույթում ընդգծել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը։

Աֆրիկյան արտահանողների աջակցության կարևոր գործիքներից է ԵԱՏՄ միասնական սակագնային արտոնությունների համակարգը, որի առավելություններից օգտվում է 47 երկիր։

ԵՏՀ-ն առանձնահատուկ նշանակություն է տալիս նաև Աֆրիկյան միության հանձնաժողովի հետ երկխոսությանը։ Ներկայումս համաձայնեցվում է համագործակցության նոր հուշագրի նախագիծը։

Նման աշխատանք է տարվում նաև Արևելյան Աֆրիկայի համայնքի, Կենտրոնական Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի, Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի, Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի և մի շարք այլ կազմակերպությունների հետ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը գործնական համագործակցության հեռանկարներ է տեսնում արդյունաբերական կոոպերացիայի, տեխնիկական կարգավորման, առևտրային ընթացակարգերի պարզեցման, տրանսպորտային լոգիստիկայի և թվայնացման ոլորտներում։

Երկխոսության հետագա ամրապնդման նպատակով Բակիտժան Սագինտաևն առաջարկել է Աֆրիկյան միության հանձնաժողովի հարթակում կազմակերպել «ԵԱՏՄ օրեր» միջոցառումը։ Այն հնարավորություն կտա ներկայացնել Միության ձեռքբերումները, միասնական շուկայի հնարավորություններն ու առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները։