ՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասին
Ռուսաստանի զինված ուժերը ուրբաթ օրը Սև ծովում անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի հետ կապված ծովային նավի։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Գերատեսչության հաղորդմամբ՝ Օդեսայից 30 կմ հարավ՝ ծովային անցման հատվածում, խոցվել է չոր բեռնատար նավ, որը Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար ռազմական և երկակի նշանակության բեռներ էր տեղափոխում։