Երիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին
Երիտասարդները միասնաբար աղոթեցին Հայրավանքում եւ Սեւանակղզու Սուրբ Կարապետ եւ Սուրբ Առաքելոց Եկեղեցիներում։ Ճեմարանականները նաև երիտասարդներին ներկայացրեցին եկեղեցիների պատմությունը:
Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում երիտասարդներն ունեցան ամենասպասված և կարոտած հանդիպումը՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հետ։
Թեմում ձեւավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն երիտասարդները տարվա մեջ մի քանի անգամ հանդիպում էին Սրբազան Հորը, ինչից մեկ տարի զրկվել էին զավակները։ Եվ ահա սա գեղեցիկ եւ սպասված հանդիպում էր հոր եւ զավակների միջեւ։
Սրբազան Հայրը երիտասարդների հետ զրույցում հորդորեց իրենց կյանքի ամենագլխավոր տեղում Աստծուն ունենալ՝ նշելով. «Դու ինքդ քեզ պիտի ասես. «Ես Աստված ունեմ» եւ այդ դեպքում դու երբեք մենակ չես զգա քեզ, դու վախ չես ունենա, կհասկանաս որ ամեն բան ժամանակավոր է:
Երիտասարդներին Ճեմարանում նաև ջերմ ընդունելության արժանացրեցին
Երիտասարդներն ու ճեմարանականները անցկացրին հոգեւոր-մշակութային երգով ու պարով լցված օր, միասին մասնակցեցին երեկոյան ժամերգության և միմյանց հրաժեշտ տվեցին։