Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանըԿրեմլն արձագանքել է տարածքային հարցի շուրջ Զելենսկու ուղերձներին
Շվեդիայում բացահայտվել են Բադալյանների VBET-ի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման համակարգի խախտումներ
Ավինյանի հերթական շոուն. նա աղբահանություն է իրականացնում (տեսանյութ)«Ցայտնոտ»-ը դարձավ «ցայտոտն». ՔՊ-ական պատգամավորի լեզվական «վրիպակ»-ը՝ ԱԺ-ումԱլյոշկիում սկսվել է քաղաքից հեռանալ ցանկացող բնակիչների տարհանումըԴատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոցՎրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը. ԿոբախիձեԴատախազությունն ընթացք է տվել Արամ Սարգսյանի՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրվարույթ հարուցելու պահանջով դիմումինՂարաբաղի հարցը անգլիացիները կլուծեն. թուրք պաշտոնյաի սկանդալային պատմությունը 2007 թվականի մասինՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծԴեղերի ոլորտում շատ լուրջ խնդիրներ ունենք. Տիգրան ԱբրահամյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներՊիջակս չեմ նետում, դնում եմ ամբիոնին, որ չկեղտոտվի. Սարիկ Մինասյանը՝ ԱԺ ծեծկռտուքի ժամանակ պիջակը Ռուբինյանի սեղանին դնելու մասին
«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել
Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Հիդրոշինարարների» զբոսայգու ամբողջ տարածքը՝ 10000 քմ մակերեսով․ Փաշինյան
Մոսկվան այլևս չի թաքցնում դժգոհությունը․ հայ-ռուսական հարաբերությունները նոր լարվածության փուլում
Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեին ու Բրյանսկին. կան զոհեր«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալԽաղաղության պայմանագրի տեքստը պատրաստվել է հենց Ադրբեջանում. Հիքմեթ ՀաջիևՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամՊԵԿ-ը հիշեցնում է՝ նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն էԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալը և մի շարք փրկարարներ պարգևատրվել են հուշամեդալներովՀոկտեմբերի 31–ին Երևանի որոշ փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինեն
Հասարակություն

«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության մշտադիտարկմամբ պարզվել են «Էներգաչափ» ՓԲԸ-ի պետական բաժնետոմսերի՝ 2003 թվականի մասնավորեցման մրցույթի ընթացքում հաղթողի ընտրության հիմնավորման, մրցակցային պայմանների պահպանման և գնորդի ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված մի շարք խնդիրներ։

Մասնավորապես, մրցույթում մյուս մասնակցի բացահայտ առավելությունների պայմաններում, չպարզաբանված հանգամանքներում հաղթող է ճանաչվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախկին նախագահ Կ․ Դ․-ին փոխկապակցված անձին պատկանող ընկերությունը։

Հաղթողի ընտրության գործընթացին ակտիվորեն միջամտել է ՀԷՑ-ի տվյալ ժամանակահատվածի տնօրեն Ե. Գ․-ն, ինչի հետևանքով գնորդի համար ստեղծվել է մրցութային պայմաններով չնախատեսված առավելություն, որն ազդել է մրցույթի վերջնական արդյունքի վրա։

Մասնավորեցման մրցույթին մասնակցել են «Գոլդեն Ռուֆ» ՍՊԸ-ն և անհատ ձեռնարկատեր Ս․ Հ․-ն։ «Գոլդեն Ռուֆ»-ն առաջարկել է ընկերության բաժնետոմսերը ձեռք բերել 98 մլն դրամով և երեք տարվա ընթացքում կատարել 380 մլն դրամի ներդրում, մինչդեռ մյուս մասնակցի առաջարկած ներդրումների ընդհանուր չափը կազմել է 1.34 մլրդ դրամ,  նախատեսված աշխատատեղերի թիվը նույնպես ավելի մեծ է եղել։

Թեև արձանագրված ներդրումների ընդհանուր չափը կազմել է 380.665 մլն դրամ, սակայն դրանց հետագա ծախսման ուղղություններն ու նպատակային օգտագործումը լիարժեք գնահատելու համար փաստաթղթեր չեն եղել։

Հիմնադիրների և մասնակիցների նկատմամբ 1.259 մլն դրամ պարտավորության մարման վերաբերյալ հաստատող փաստաթուղթ նույնպես չի հայտնաբերվել։

Նույն ժամանակ 180 աշխատակցի համար չի ապահովվել պայմանագրով նախատեսված 75 հազար դրամ նվազագույն ամսական աշխատավարձը։

«Էներգաչափ»-ի գույքի մի մասը 2004 թվականից վարձակալության է տրվել ՀԷՑ-ին։ Նույն թվականի փետրվարի 16-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված վարձավճարների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2.306 մլրդ դրամ։

Մշտադիտարկման արդյունքներով արձանագրված հանգամանքների վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ համապատասխան իրավական գնահատական տալու և օրենքով սահմանված ընթացքն ապահովելու նպատակով։