Երիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանըԿրեմլն արձագանքել է տարածքային հարցի շուրջ Զելենսկու ուղերձներին
Շվեդիայում բացահայտվել են Բադալյանների VBET-ի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման համակարգի խախտումներ
Ավինյանի հերթական շոուն. նա աղբահանություն է իրականացնում (տեսանյութ)«Ցայտնոտ»-ը դարձավ «ցայտոտն». ՔՊ-ական պատգամավորի լեզվական «վրիպակ»-ը՝ ԱԺ-ումԱլյոշկիում սկսվել է քաղաքից հեռանալ ցանկացող բնակիչների տարհանումըԴատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոցՎրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը. ԿոբախիձեԴատախազությունն ընթացք է տվել Արամ Սարգսյանի՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրվարույթ հարուցելու պահանջով դիմումինՂարաբաղի հարցը անգլիացիները կլուծեն. թուրք պաշտոնյաի սկանդալային պատմությունը 2007 թվականի մասինՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծԴեղերի ոլորտում շատ լուրջ խնդիրներ ունենք. Տիգրան ԱբրահամյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներՊիջակս չեմ նետում, դնում եմ ամբիոնին, որ չկեղտոտվի. Սարիկ Մինասյանը՝ ԱԺ ծեծկռտուքի ժամանակ պիջակը Ռուբինյանի սեղանին դնելու մասին
«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել
Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Հիդրոշինարարների» զբոսայգու ամբողջ տարածքը՝ 10000 քմ մակերեսով․ Փաշինյան
Մոսկվան այլևս չի թաքցնում դժգոհությունը․ հայ-ռուսական հարաբերությունները նոր լարվածության փուլում
Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեին ու Բրյանսկին. կան զոհեր«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալԽաղաղության պայմանագրի տեքստը պատրաստվել է հենց Ադրբեջանում. Հիքմեթ ՀաջիևՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամՊԵԿ-ը հիշեցնում է՝ նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն էԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալը և մի շարք փրկարարներ պարգևատրվել են հուշամեդալներովՀոկտեմբերի 31–ին Երևանի որոշ փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինենԱԱ. Արսեն Հարությունյանը դուրս մնաց պայքարիցԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներըԻտալիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի նոր ալիքԿաթողիկոսի և եպիսկոպոսների գործով դատական նիստը հետաձգվել է
Քաղաքականություն

Փաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասին

Փաշինյանի բազմաշերտ փակուղին, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում, որից դուրս գալու փորձերը կարող են հանգեցնել ներքաղաքական աննախադեպ ճգնաժամի։
Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել է, թե ԱԺ-ում նախօրեին տեղի ունեցած հարցուպատասխանից հետո մեծացել է հավանականությունը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի առաջանա։ Ավելին, նա հույս ունի ընդդիմությանը ներկայացնել այնպիսի առաջարկ, որից վերջինս չի կարողանա հրաժարվել։

Սակայն այս լավատեսությունը քաղաքական լուրջ հիմքեր չունի:

Նախ՝ Փաշինյանն ակամայից խոստովանում է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության օրակարգը պայմանավորված է Ադրբեջանի պահանջով՝ բավահայտելով «աննախադեպ ինքնիշխանության» մասին սեփական քարոզչական թեզի սնանկությունը:

Երկրորդ՝ Փաշինյանը փորձում է գլխիվայր շրջել պատճառահետևանքային կապը։ Ոչ թե Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն է Սահմանադրության փոփոխությունը դարձրել խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Արամ Վարդևանյանն ընդամենը բարձրաձայնել է սկզբունքային հարց՝ ի՞նչ երաշխիք կա, որ Սահմանադրության փոփոխությունից հետո Ադրբեջանը Հայաստանի առջև նոր պահանջներ չի դնի։

Այս հարցի համոզիչ պատասխանը Փաշինյանը չունի և չի կարող ունենալ։

Ադրբեջանի վարքագիծը հիմքեր է տալիս կասկածելու, որ նրա ռազմավարական նպատակը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է:

Բաքվում, ըստ էության, սպասում են կոնկրետ ռեգիոնալ սցենարի՝ Հայաստանից առավելագույնը պոկելու համար:

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների դեպքում կարող է էապես փոխվել տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը։ Նման սցենարի պայմաններում չի կարելի բացառել, որ Ադրբեջանը փորձի օգտվել աշխարհաքաղաքական ցնցումներից՝ ընդհուպ մինչև Սյունիքի անեքսիա իրականացնելու փորձով:

Սա հնարավոր ռիսկի գնահատական է, որն անտեսելը խելամիտ չէ:

Երրորդ՝ Փաշինյանի հաշվարկը, թե կարող է համոզել խորհրդարանական ընդդիմությանը, գործնականում զուրկ է քաղաքական հիմքից։

«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները կտրականապես մերժում են Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխության գաղափարը։

Առավել վտանգավոր է խորհրդարանական ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում գործադրելու Փաշինյանի հնարավոր հաշվարկը՝ 2018 թվականի հոկտեմբերի իրադարձությունների օրինակով։

Փաշինյանն անտեսում է երկու էական հանգամանք։

Նախ՝ նա այսօր այլևս չունի այն հանրային վստահությունն ու մոբիլիզացիոն ռեսուրսը, որն ուներ 2018 թվականին։

Երկրորդ՝ դժվար է պատկերացնել հասարակական լայն համախմբում մի օրակարգի շուրջ, որը, որքան էլ փաթեթավորվի խաղաղության խոստումներով, անմիջականորեն կապված է Ադրբեջանի նախագահի պահանջի հետ։

Խորապես բևեռացված հասարակության պայմաններում նման նախաձեռնությունը կարող է ոչ թե հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը, այլ խորացնել ներքաղաքական առճակատումը՝ ընդհուպ մինչև քաղաքացիական բախումներ։

Փաշինյանը հայտնվել է մի իրավիճակում, որտեղ, ըստ էության, լավ լուծում չունի: Անգամ՝ արտահերթ ընտրությունների պարագայում, որտեղ Փաշինյանը կարող հայտնվել ցայտնոտում հայտնված շախմատիստի կարգավիճակում»,-գրել է նա։