Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 78 կմ հատվածում վրաերթի է ենթարկել 18 գլուխ ոչխարների, այդ թվում՝ մայրացու, հաղորդում է Shamshyan.com–ը։
Բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ոչխարները սատկել են։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդի և ոչխարների տիրոջ ինքնությունը։