Դեղերի ոլորտում շատ լուրջ խնդիրներ ունենք. Տիգրան Աբրահամյան
«Պետք է անել ամեն հնարավորը՝ օր առաջ օն-լայն տաքսիների միջնորդավճարը իջեցնելու համար»,- ԱԺ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում ՔՊ կողմից առաջադրված Շուշան Սարգսյանի թեկնածության քննարկմանն ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ, համեմատելով այլ պետությունների հետ, Հայաստանում այն ռեկորդային բարձր է։
«Եթե հաշվի առնենք, որ ունենք շուրջ 120 հազար գրանցված օգտատեր, որոնցից 30-40 հազարի համար հիմնական գործունեություն է, այսինքն մարդիկ ամեն օր առավոտյան արթնանում են, տասքի են վարում, իրենց համար շատ կարևոր է այս հարցը։ Խոսքը մեր աշխատաշուկայի 5-6 տոկոսի մասին է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Աբրահամյանը խոսեց նաև դեղերի շուկայի մասին՝ նշելով. «Դեղերի ոլորտում շատ լուրջ խնդիրներ ունենք։ Միայն Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի աշխատանքը չէ, նաև առողջապահության նախարարություն, կառավարության քաղաքականություն։ Կարևոր է օր առաջ բարեփոխում իրականացել և դեղերի գրացման ընդհանուր ընթացակարգը հեշտացել»։
Նա նշեց, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում են դեղերի ճանաչման ինստիտուտը, մասնավորապես ԵՄ արտադրաված դեղերը հնարավոր կլինի այդ փոփոխության ընդունման դեպքում կարճ ժամանակահտավածում գրանցել Հայաստանում՝ հաշվի առնելով ԵՄ ներդրված բարձր որակական ստանդարտները։