Դատախազությունն ընթացք է տվել Արամ Սարգսյանի՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրվարույթ հարուցելու պահանջով դիմումին
Դատախազությունն ընթացք է տվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հասցեագրված դիմումին: Այս մասին Դատախազությունից հայտնել են «Լուրերին»:
Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը, հնարավոր չարաշահումները և առերևույթ հանցանքի դեպքում քրեական վարույթ նախաձեռնել։