Կրեմլն արձագանքել է տարածքային հարցի շուրջ Զելենսկու ուղերձներին
Կրեմլում ի գիտություն են ընդունել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները՝ տարածքային հարցը քննարկելու պատրաստակամության վերաբերյալ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկություն էր տարածել, որ Ուկրաինայի նախագահը Նորվեգիայի և Ֆինլանդիայի միջնորդությամբ համապատասխան ուղերձ է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Հաղորդագրության մեջ ընդգծվել է Կիևի ձգտումը՝ տարածքային վեճերի քննարկումն անմիջապես տեղափոխել երկու երկրների առաջնորդների բանակցությունների մակարդակ։