Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալԽաղաղության պայմանագրի տեքստը պատրաստվել է հենց Ադրբեջանում. Հիքմեթ ՀաջիևՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամՊԵԿ-ը հիշեցնում է՝ նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն էԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալը և մի շարք փրկարարներ պարգևատրվել են հուշամեդալներովՀոկտեմբերի 31–ին Երևանի որոշ փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինենԱԱ. Արսեն Հարությունյանը դուրս մնաց պայքարիցԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներըԻտալիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի նոր ալիքԿաթողիկոսի և եպիսկոպոսների գործով դատական նիստը հետաձգվել էՓոխվարչապետը կարևորել է վիզաների ազատականացման գործընթացը՝ որպես ԵՄ կապի ընդլայնման ուղղությունԲացահայտում և չեղարկում ենք «ծննդաբերական զբոսաշրջության» նպատակով վիզաները․ ԱՄՆ դեսպանատունՀՀ-ն մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումը «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ
Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը մեծ թվով գառների է հոշոտել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էԿաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյաՄուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. մեքենաներից մեկն էլ բախվել է կայանված 2 ավտոցիստեռնիԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 (տեսանյութ)
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար
Կասեցվել է «Աշտարակ միլկ» ընկերության կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը
Վեհափառի և Սրբազանների գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Խորհրդարանում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության գաղտնի քվեարկություն կանցկացվիՆախօրեի իշխանական ծրագրավորված սադրանքն ու վայրենի վարքագիծը պատահական չէին․ ԱբրահամյանՀայաստանում նոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը (տեսանյութ)Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորված ոստիկանների թիվը հասնում է 1200-իՈւժեղն էլ դո՞ւք եք. «Հրապարակ»Ի՞նչ է կատարվում Հայաստանի բանկերի աշխատանքը կարգավորող հարկային դաշտում․ «Ժողովուրդ»Ադրբեջանում մանրամասներ են հայտնում Ալիևի և Էրդողանի հարաբերություններում առկա լարվածության մասինՈ՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը». «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Արտաշատի վերընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը․ «Ժողովուրդ»ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈւՂԻՂՀատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով. «Հրապարակ»Ավետ Կոնջորյանը նեղսրտած է. ՔՊ-ի վերնախավից հորդորել են կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացնել․ «Ժողովուրդ»Ուկրաինայի ԶՈւ կանանց գումարտակը Զապորոժիեի ուղղությամբ կորցրել է անձնակազմի կեսըՓաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ. «Հրապարակ»«Ոտը պոկելու եմ»․ Դավթաշենից ԱԺ հասած ՔՊ պատգամավորի քրեածին անցյալը․ «Ժողովուրդ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ն, լույս չի լինիՈրքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին․ «Հրապարակ»Ադրբեջանն արագ տեմպերով բնակեցնում է օկուպացված Ակնան և Մարտակերտը27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել․ «Հրապարակ»Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելքՄահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ ՍտյուարտըԱրեգակի վրա 500 հազար կմ չափերով պրոտուբերանցի արտանետում է գրանցվելՀայրապետյան․ Բռնությունն ու հայհոյանքը նպատակ ունեն քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելուԲոսնիա և Հերցեգովինայում կործանվել է Եվրամիության EUFOR առաքելության ուղղաթիռը․ հաղորդվում է երեք զոհի մասին
Հասարակություն

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2025 թվականի եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 1-ն է, սակայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխան՝ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը, տվյալ դեպքում՝ նոյեմբերի 2-ը։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։

Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ այն ֆիզիկական անձինք, որոնք 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել են ՀՀ քաղաքացի, բացառությամբ՝ նույն օրվա դրությամբ անչափահասների։ ՊԵԿ-ի կողմից hայտարարագիրը նախալրացվում է՝ հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա։

Ինչպես ստուգել և ներկայացնել հայտարարագիրը

Հայտարարագիրը ներկայացնելու համար քաղաքացիները պետք է նախապես անցնեն անձի նույնականացում և ակտիվացնեն էլեկտրոնային ստորագրությունը, այնուհետև մուտք գործեն ՊԵԿ-ի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ: Այստեղ անհրաժեշտ է ստուգել նախալրացված տվյալները, անհրաժեշտության դեպքում՝ կատարել փոփոխություններ և լրացումներ, ապա էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնել ու ներկայացնել հայտարարագիրը։ Ի դեպ, հայտարարագիրը հնարավոր է ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով՝ առանց լիազորագրի նոտարական վավերացման։

Ինչ է փոխվել չհարկվող եկամուտների հայտարարագրման կարգում

2025 թվականի եկամուտների հայտարարագրման համար գործում է պարզեցված ընթացակարգ։ Մասնավորապես, որոշ չհարկվող եկամուտներ, այդ թվում՝ այլ ֆիզիկական անձանցից ստացված նվիրատվություններից, փոխառություններից, գույքի օտարումից կամ անհատույց ստացված գույքից առաջացած եկամուտները կարող են չհայտարարագրվել, եթե յուրաքանչյուր միանվագ գործարքի արժեքը չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Սահմանված շեմը գերազանցելու դեպքում եկամուտը պետք է հայտարարագրվի ամբողջությամբ։ Միաժամանակ, ընտանիքի անդամներից՝ ամուսնուց, ծնողներից, քույրերից, եղբայրներից, զավակներից (այդ թվում՝ որդեգրողներից և որդեգրվածներից), պապերից, տատերից և թոռներից ստացված չհարկվող եկամուտները, անկախ դրանց չափից, հայտարարագրման ենթակա չեն։

Որ հարկվող եկամուտները պետք է հայտարարագրել

Եթե 2025 թվականի ընթացքում քաղաքացին ստացել է հարկվող եկամուտներ, այդ թվում՝ անշարժ գույքի վարձակալությունից, օտարերկրյա պետությունից կամ այլ աղբյուրներից, ապա օրենսդրությամբ սահմանված դեպքերում դրանք պետք է ներառվեն տարեկան հայտարարագրում։
Եթե եկամուտը ստացվել է հարկային գործակալից, ապա եկամտային հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե վճարելու պարտավորությունը կրում է հարկային գործակալը։ Իսկ եթե եկամուտը ստացվել է ոչ թե հարկային գործակալից, այլ, օրինակ, ֆիզիկական անձից կամ օտարերկրյա կազմակերպությունից, ապա քաղաքացին օրենքով սահմանված դեպքերում պարտավոր է ինքնուրույն հաշվարկել և վճարել հարկը։

Ինչ կլինի, եթե հայտարարագիրը չներկայացվի մինչև վերջնաժամկետը

Եթե քաղաքացին մինչև սահմանված վերջնաժամկետը չի ներկայացնում հայտարարագիրը, ապա հարկային մարմնի կողմից նախալրացված հայտարարագիրը ժամկետի ավարտից հետո ինքնաշխատ համարվում է ներկայացված։ Միաժամանակ, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացին կարող է հայտարարագրում կատարել փոփոխություններ նաև վերջնաժամկետից հետո։ Սակայն հարկ է նախապես ստուգել հայտարարագրում առկա տվյալների ամբողջականությունն ու ճշտությունը՝ հետագայում լրացուցիչ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից խուսափելու համար։

Ինչպես օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից

Կրթության և առողջապահության գծով կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտարարագիր, այնուհետև նույն համակարգի միջոցով սահմանված կարգով դիմել փոխհատուցման համար։ Հիշեցնենք, որ սոցիալական ծախսերի փոխհատուցումից հնարավոր է օգտվել ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների (ամուսին, ծնող, զավակ) համար կատարված համապատասխան ծախսերի դիմաց։