Ղարաբաղի հարցը անգլիացիները կլուծեն. թուրք պաշտոնյաի սկանդալային պատմությունը 2007 թվականի մասին
Թուրք հրապարակախոս Գալիբ Թուրքմենը պատմել է 2007 թվականին Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին։
Նրա խոսքով՝ Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղին և Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված ճեպազրույցի ժամանակ թուրք գեներալը, ակնարկելով նախագծում բրիտանական կողմի ունեցած մասնաբաժինը, հայտարարել է. «Դե, հիմա էլ Ղարաբաղի խնդիրը անգլիացիները կլուծեն»։
Ադրբեջանական կողմը լռել է, սակայն դրանից հետո նկատելիորեն սառել է հյուրերի նկատմամբ վերաբերմունքը։ Երեկոյան ընթրիքին ադրբեջանական կողմի ներկայացուցիչներից ավելի քիչ մարդ է մասնակցել, իսկ թուրք գեներալը, տեղի ունեցածից զայրացած, փորձել է իր բարկությունը թափել երիտասարդ գործընկերոջ վրա՝ ստիպելով նրան գինի խմել։ Այցի ավարտին պատվիրակությանը սառնությամբ են ճանապարհել։
Թուրքմենը տեղի ունեցածը բնութագրել է որպես «Ադրբեջանի պետական ռեֆլեքսի» դրսևորում՝ ընդգծելով, որ ադրբեջանցիները զգայուն են արտաքին միջամտության նկատմամբ։