Իտալիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի նոր ալիք
Իտալիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի նոր ալիք, ընդ որում՝ ամենախոշոր ցույցերը սպասվում են Միլանում։
Ցուցարարները պահանջում են աշխատավարձերի վերանայում՝ հաշվի առնելով կյանքի թանկացող ծախսերը։
Արհմիությունները իշխանություններից պահանջում են միջոցներ ձեռնարկել առաջին անհրաժեշտության ապրանքների, կոմունալ ծառայությունների և բնակարանների վարձակալության գների նվազեցման ուղղությամբ, ինչպես նաև իջեցնել առաջին անհրաժեշտության ապրանքների ավելացված արժեքի հարկը:
Միլանում հասարակական կարգի պահպանության առումով սահմանվել է տագնապի կարմիր մակարդակ։ Սպասվում է շուրջ 10 հազար ցուցարարի մասնակցություն, որոնց թվում կլինեն պետական և մասնավոր հատվածների աշխատողներ ու ուսանողներ։ Երթը կսկսվի Պոլիտեխնիկական համալսարանից և կշարժվի դեպի քաղաքի կենտրոն։
Ցուցարարները նաև կոչ են անում փակել դեպի Պադուա տանող օղակաձև ճանապարհը, թեև այդ երթուղին ոստիկանության հետ համաձայնեցված չէ։
Բացի այդ, հոկտեմբերի 30-ին բողոքի ցույցեր են նախատեսված նաև Հռոմում, Բոլոնիայում, Թուրինում և Իտալիայի այլ քաղաքներում։