ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 (տեսանյութ)
Աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը վստահ հաղթանակով մեկնարկեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
61 կգ քաշայինների որակավորման փուլում Հարությունյանը ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթեց մեքսիկացի Դերեկ Գարսիա Գվանաժվատոյին: