ՀՀ-ն մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումը «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվեց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ
Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը մեծ թվով գառների է հոշոտել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանըԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էԿաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյաՄուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. մեքենաներից մեկն էլ բախվել է կայանված 2 ավտոցիստեռնիԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 (տեսանյութ)
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար
Կասեցվել է «Աշտարակ միլկ» ընկերության կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը
Վեհափառի և Սրբազանների գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Խորհրդարանում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության գաղտնի քվեարկություն կանցկացվիՆախօրեի իշխանական ծրագրավորված սադրանքն ու վայրենի վարքագիծը պատահական չէին․ ԱբրահամյանՀայաստանում նոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը (տեսանյութ)Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորված ոստիկանների թիվը հասնում է 1200-իՈւժեղն էլ դո՞ւք եք. «Հրապարակ»Ի՞նչ է կատարվում Հայաստանի բանկերի աշխատանքը կարգավորող հարկային դաշտում․ «Ժողովուրդ»Ադրբեջանում մանրամասներ են հայտնում Ալիևի և Էրդողանի հարաբերություններում առկա լարվածության մասինՈ՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը». «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Արտաշատի վերընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը․ «Ժողովուրդ»ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈւՂԻՂՀատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով. «Հրապարակ»Ավետ Կոնջորյանը նեղսրտած է. ՔՊ-ի վերնախավից հորդորել են կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացնել․ «Ժողովուրդ»Ուկրաինայի ԶՈւ կանանց գումարտակը Զապորոժիեի ուղղությամբ կորցրել է անձնակազմի կեսըՓաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ. «Հրապարակ»«Ոտը պոկելու եմ»․ Դավթաշենից ԱԺ հասած ՔՊ պատգամավորի քրեածին անցյալը․ «Ժողովուրդ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ն, լույս չի լինիՈրքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին․ «Հրապարակ»Ադրբեջանն արագ տեմպերով բնակեցնում է օկուպացված Ակնան և Մարտակերտը27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել․ «Հրապարակ»Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելքՄահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ ՍտյուարտըԱրեգակի վրա 500 հազար կմ չափերով պրոտուբերանցի արտանետում է գրանցվելՀայրապետյան․ Բռնությունն ու հայհոյանքը նպատակ ունեն քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելուԲոսնիա և Հերցեգովինայում կործանվել է Եվրամիության EUFOR առաքելության ուղղաթիռը․ հաղորդվում է երեք զոհի մասինՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումներըՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔննարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բարեփոխումների հայեցակարգըԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԱլիևը չի մասնակցի Թուրքիայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովինAir France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքԹրամփը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ է զանգահարել ԷրդողանինՎենսը Իրանին նամակ է ուղարկել՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները վերսկսելու վերաբերյալՔոչարյանի մամուլը քրեական գործ է կարում Նարեկ Կարապետյանի վրաԵրուսաղեմում մի տղամարդ թքել է հայկական վանքի մուտքին և վիրավորել պահակինՇվեդիայի Կենտրոնական կուսակցության առաջնորդը համաձայնել է դառնալ վարչապետի թեկնածուՍենոր Հասրաթյան․ «Բռնապետի վտանգը նրա ուժը չէ, այլ այդ ուժի անվերահսկելիությունը»
Քաղաքականություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում․ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք և քաղբանտարկյալներ» թղթածրարը՝ 2026 թ. հոկտեմբերի 29-ի թվակիրով։ Այն ներկայացնում է այն 20 հայերի վիճակը, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումից ավելի քան երեք տարի անց։

20-ի թվում են Արցախի Հանրապետության նախկին քաղաքական և ռազմական ղեկավարներ, քաղաքացիական անձինք և ռազմագերիներ։ Նրանցից երկուսը պահվում են 2020 թ. պատերազմից ի վեր։ Բոլորը դատապարտված են և կրում են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման պատիժներ։ Թղթածրարը ներկայացնում է, թե ինչպես է նրանցից յուրաքանչյուրը հայտնվել գերության մեջ, և պարունակում է տեղեկություններ 20-ից յուրաքանչյուրի մասին։

Թղթածրարն արձանագրում է.

• դատավարություններ ռազմական դատարանում՝ դիտորդների համար հիմնականում փակ, իսկ դատավճիռներն ամբողջությամբ չեն տրամադրվել պաշտպանությանը.
• 2025 թ. դեկտեմբերից ի վեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի որևէ այց տեղի չի ունեցել.
• Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցը մնում է չհրապարակված, քանի որ Ադրբեջանը համաձայնություն չի տալիս.
• Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումները դեռ քննության փուլում են.
• խորհրդարանների, կառավարությունների և իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքը, ինչպես նաև տեղեկություններ երրորդ երկրների միջոցով այցեր կազմակերպելու անհաջող փորձերի մասին։
«Մինչ օրս ազատ արձակումները տեղի են ունեցել միայն քաղաքական գործարքների շրջանակում,– նշում է ՀԴԿԽ-ն։ – Նրանք պատանդներ են, և պետք է ազատ արձակվեն անհապաղ և անվերապահորեն՝ առանց փոխանակումների կամ քաղաքական զիջումների»։
Մինչև ազատ արձակումը թղթածրարը պահանջում է.
• կանոնավոր անկախ մարդասիրական մուտք և բժշկական գնահատում.
• անարգել կապ ընտանիքների և փաստաբանների հետ.
• խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցի հրապարակում.
• Եվրոպական դատարանի պահանջների լիարժեք կատարում.
• 2020 թ. գերեվարված և մինչ օրս անհայտ կորած առնվազն 80 հայի ճակատագրի
• արդյունավետ քննություն։

Թղթածրարը լրացնում է ՀԴԿԽ-ի «Արդարադատություն» ըստ Ադրբեջանի — Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացության և դատավճռի վերլուծություն» հավաքածուն, որը վերլուծում է Վարդանյանի գործով հրապարակված մեղադրական եզրակացությունը և դատավճիռը։

Զեկույցի անգլերեն ուղեկից հատորը՝ “Justice” According to Azerbaijan: The Prosecution, Trial and Conviction of Ruben Vardanyan” հատուկ զեկույցը, նույնպես հասանելի է։

Հայ դատի կենտրոնական խորհուրդ
Երևան, 2026 թ. հոկտեմբերի 30