Խորհրդարանում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության գաղտնի քվեարկություն կանցկացվի
Խորհրդարանում հոկտեմբերի 30-ին Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության գաղտնի քվեարկություն կանցկացվի։
Քվեարկությունը կսկսվի ժամը 11:30-ին և կտևի մինչև 12:00-ն։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը։