Կաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյաՄուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. մեքենաներից մեկն էլ բախվել է կայանված 2 ավտոցիստեռնիԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 (տեսանյութ)
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար
Կասեցվել է «Աշտարակ միլկ» ընկերության կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը
Վեհափառի և Սրբազանների գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Խորհրդարանում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության գաղտնի քվեարկություն կանցկացվիՆախօրեի իշխանական ծրագրավորված սադրանքն ու վայրենի վարքագիծը պատահական չէին․ ԱբրահամյանՀայաստանում նոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը (տեսանյութ)Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորված ոստիկանների թիվը հասնում է 1200-իՈւժեղն էլ դո՞ւք եք. «Հրապարակ»Ի՞նչ է կատարվում Հայաստանի բանկերի աշխատանքը կարգավորող հարկային դաշտում․ «Ժողովուրդ»Ադրբեջանում մանրամասներ են հայտնում Ալիևի և Էրդողանի հարաբերություններում առկա լարվածության մասինՈ՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը». «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Արտաշատի վերընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը․ «Ժողովուրդ»ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈւՂԻՂՀատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով. «Հրապարակ»Ավետ Կոնջորյանը նեղսրտած է. ՔՊ-ի վերնախավից հորդորել են կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացնել․ «Ժողովուրդ»Ուկրաինայի ԶՈւ կանանց գումարտակը Զապորոժիեի ուղղությամբ կորցրել է անձնակազմի կեսըՓաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ. «Հրապարակ»«Ոտը պոկելու եմ»․ Դավթաշենից ԱԺ հասած ՔՊ պատգամավորի քրեածին անցյալը․ «Ժողովուրդ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ն, լույս չի լինիՈրքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին․ «Հրապարակ»Ադրբեջանն արագ տեմպերով բնակեցնում է օկուպացված Ակնան և Մարտակերտը27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել․ «Հրապարակ»Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելքՄահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ ՍտյուարտըԱրեգակի վրա 500 հազար կմ չափերով պրոտուբերանցի արտանետում է գրանցվելՀայրապետյան․ Բռնությունն ու հայհոյանքը նպատակ ունեն քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելուԲոսնիա և Հերցեգովինայում կործանվել է Եվրամիության EUFOR առաքելության ուղղաթիռը․ հաղորդվում է երեք զոհի մասինՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումներըՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔննարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բարեփոխումների հայեցակարգըԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԱլիևը չի մասնակցի Թուրքիայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովինAir France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքԹրամփը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ է զանգահարել ԷրդողանինՎենսը Իրանին նամակ է ուղարկել՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները վերսկսելու վերաբերյալՔոչարյանի մամուլը քրեական գործ է կարում Նարեկ Կարապետյանի վրաԵրուսաղեմում մի տղամարդ թքել է հայկական վանքի մուտքին և վիրավորել պահակինՇվեդիայի Կենտրոնական կուսակցության առաջնորդը համաձայնել է դառնալ վարչապետի թեկնածուՍենոր Հասրաթյան․ «Բռնապետի վտանգը նրա ուժը չէ, այլ այդ ուժի անվերահսկելիությունը»ՀՀ-ն ու Հնդկաստանը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հարցերըՊուտին․ «Ռուսաստանի և Աֆրիկայի միջև ապրանքաշրջանառությունը 27 միլիարդ դոլար է․ սա միայն սկիզբն է»Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ ուղիղ հանդիպման և տարածքային հարցի քննարկման․ ՍիբիգաԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըԻսպանիայում հաստատել են աշխատանքի նախկին նախարար Ֆատիմա Բանյեսի մահը երկաթուղային աղետում
Մամուլ

Ի՞նչ է կատարվում Հայաստանի բանկերի աշխատանքը կարգավորող հարկային դաշտում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այս տարվա հուլիսին մենք ներկայացրել էինք մի վերլուծություն, որտեղ բարձրացված հարցերը ոչ միայն չստացան պատասխաններ, այլև ծնեցին նոր հարցեր։

Խոսքը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անունով հայտարարագրված 567 հազար 463 դրամ գնահատված արժեքով նվերի մասին էր․ մասնավոր ինքնաթիռով թռիչք դեպի Լոնդոն։ Նվերը տրամադրվել էր «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից՝ բանկի մայր ընկերության՝ Lion Finance Group-ի՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի առաջատար (FTSE 100) ինդեքսում ընդգրկվելու առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում։ Նախարարին ուղեկցում էր նաև ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Փորձելով իրականացնել ավելի խորքային ուսումնասիրություն՝ մենք վերհանեցինք վերջին մեկ տարվա ընթացքում Ֆինանսների նախարարության առաջարկով Կառավարության ընդունած որոշումները, և պատկերն աստիճանաբար սկսեց փազլի պես հավաքվել։ Այսօր անդրադառնում ենք վեր հանված փազլի ԱՌԱՋԻՆ մասին։

Այսպես․ 2026 թվականի հուլիսի 3-ին ընդունվեց օրենք ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ Իբրև թե բանկային ոլորտի արդյունավետ հարկման և պետական բյուջեի լրացուցիչ հարկային եկամուտների ապահովման նպատակով 2027 թվականի հունվարից սահմանվեց, որ ֆիզիկական ու իրավաբանական անձինք բանկերի բաժնետոմսերից կամ կապիտալում փայաբաժնից ստացվող շահաբաժինների համար վճարելու են լրացուցիչ շահութահարկ կամ եկամտահարկ՝ շահաբաժինների 15 տոկոսի չափով։

Պարզ լինելու համար նշենք, որ նախկինում, երբ բանկը շահաբաժին էր տալիս բաժնետերերին, ապա ֆիզիկական անձանց փոխանցելու դեպքում վճարվում էր 5% հարկ, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ 0% հարկ։ Այս դրույթը այսօր վերաբերում է ոչ միայն բանկերին, այլև ՀՀ-ում գործող բոլոր իրավաբանական անձանց։ Այսինքն՝ ընդունվել է նոր օրենք, որը լրացուցիչ 15% հարկ է նախատեսում հենց միայն բանկերի համար։

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե որքանով է մտածված բանկերի լրացուցիչ հարկման այս որոշումը (բնական է, որ լրացուցիչ հարկման դեպքում բանկերը այդ բեռը տեղափոխելու են իրենց հաճախորդների վրա՝ բարձրացնելով վարկերի տոկոսներն ու գանձվող միջնորդավճարները), փաստենք, որ օրենքի հիմնական հեղինակ ՀՀ ֆինանսների նախարարությունը դիմել է մի խորամանկ քայլի, որով որոշ բանկերին տրամադրել է արտոնություն, որպեսզի նրանք այս նոր հարկը չվճարեն։

Խնդիրը այն է, որ եթե ՀՀ-ում գործող բանկի բաժնետերը ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ է կամ ՀՀ քաղաքացի, ապա բանկը իր համար պետք է վճարի այդ 15% լրացուցիչ շահութահարկը կամ եկամտահարկը։ Բայց այ եթե բանկի բաժնետերը օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձ է, ապա գործում են ոչ թե ՀՀ հարկային օրենսդրության պահանջները, այլ յուրաքանչյուր երկրի հետ կնքված՝ միջազգային պայմանագրի կարգավիճակ ունեցող երկակի հարկման համաձայնագրերը։ Իսկ այդ համաձայնագրերի համաձայն՝ որոշ երկրների հետ հարկման ռեժիմը բոլորովին այլ է։ Օրինակ, եթե բանկի բաժնետերը ընկերություն է Կիպրոսից, ապա բանկը պետք է վճարի … ԶՐՈ։ Եթե բաժնետերը ՌԴ-ից է, Շվեյցարիայից կամ Մեծ Բրիտանիայից, ապա պետք է վճարի ընդամենը 5%։

Այսպիսով՝ ստեղծվել է անհավասար իրավիճակ ու հարկային ռեժիմ բանկերի հայաստանյան բաժնետերերի ու օտարերկրյա բաժնետերերի միջև։ Ավելին, այդ տարբերությունը լոկ բաժնետերերին չի վերաբերում, այդ տարբերությունը վերաբերում է հենց բանկերին, որովհետև բաժնետերերը պահանջելու են բանկերից ապահովել շահույթի որոշակի մակարդակ՝ չնայելով հարկման ռեժիմին, մաքուր շահույթի տեսքով։ Այնպես, ինչպես ցանկացած քաղաքացի աշխատանքի ընդունվելիս ակնկալում է աշխատավարձի որոշակի հարկումից հետո մաքուր աշխատավարձի մակարդակ։ Մյուս կողմից, որևէ մեկը չի կասկածում, որ ֆինանսների նախարարությունը այս օրենսդրական նախաձեռնությունը մշակելու ժամանակ չի իմացել, թե ինչպիսի հարկային տարբերություն է ինքը ձևավորում։ Ինչ-ինչ, բայց հենց ֆինանսների նախարարության մասնագետները հարկային ոլորտում համարվում են ամենաբանիմացը։

Այդ դեպքում ինչո՞ւ է ֆինանսների նախարարությունը գնացել այս քայլին։

Այսպիսով՝ հանրությունը ստանում է կասկածելու շատ հիմնավորված առիթ. արդյո՞ք ՀՀ ֆինանսների նախարարի թանկարժեք վոյաժը Մեծ Բրիտանիա բերել է իր մոտ մարդկային պարտավորվածությա՞ն, թե՞ կոռուպցիոն դրսևորման մասին է։

Մեր տեղեկություններով՝ խնդիրը արդեն հասել է ՀՀ վարչապետին, որովհետև հայկական բաժնետերեր ունեցող բանկերը բարձրացրել են իրենց բողոքի ձայնը։ ՀՀ ֆինանսների նախարարը փորձել է արդարանալ՝ նշելով, որ չնայած օտարերկրյա բաժնետերերը ՀՀ-ում չեն վճարի հարկեր կամ կվճարեն 5% հարկ, այդ ներդրողները իրենց երկրներում միևնույն է պետք է վճարեն այդ երկրի շահութահարկը, ու հարկման տեսանկյունից անհավասար դաշտ չի ստեղծվել։ Այս բացատրությունը շատ մակերեսային է, ու ՀՀ ֆինանսների նախարարը շատ լավ տեղյակ է, որ օտար երկրների մի մեծ մասում կա հարկային որոշակի արտոնություն։ Մի շարք երկրներ չեն ներառում այլ երկրներում ստացված շահույթները իրենց երկրում հարկման ենթակա բազայի հաշվարկի մեջ։

Եթե այս տարբերակը ՀՀ ֆինանսների նախարարը չկարողանա անցկացնել, ապա որպես պահուստային տարբերակ հիշատակվելու է ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին օրենքը, որն ընդունվել է դեռևս 90-ականներին Վաչե Մանուկյանի ու HSBC բանկի համար։ Համաձայն այդ օրենքի՝ ցանկացած անբարենպաստ հարկային փոփոխություն օտարերկրյա ներդրողի համար ուժի մեջ է մտնելու միայն 5 տարի հետո։ Իսկ, ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը, 5 տարի հետո «յա էշը կսատկի, յա էշատերը»։

Ինչպես նշեցինք հոդվածի սկզբում, սա մեր բացահայտված փազլի միայն մեկ կտորն է։ Առաջիկայում մենք կավարտենք մեր ուսումնասիրության երկրորդ կտորը, որը, կարծում ենք, կամբողջականացնի Ֆինանսների նախարարի արտառոց այս կապերի մասին պատկերը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։