Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. մեքենաներից մեկն էլ բախվել է կայանված 2 ավտոցիստեռնիԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 (տեսանյութ)
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար
Կասեցվել է «Աշտարակ միլկ» ընկերության կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը
Վեհափառի և Սրբազանների գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Խորհրդարանում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության գաղտնի քվեարկություն կանցկացվիՆախօրեի իշխանական ծրագրավորված սադրանքն ու վայրենի վարքագիծը պատահական չէին․ ԱբրահամյանՀայաստանում նոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը (տեսանյութ)Չորս տող կենսագրությամբ պատմաբանը՝ խորհրդարանի կռվի գլխավոր դեմքերից․ ո՞վ է Նարեկ Բաբայանը․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորված ոստիկանների թիվը հասնում է 1200-իՈւժեղն էլ դո՞ւք եք. «Հրապարակ»Ի՞նչ է կատարվում Հայաստանի բանկերի աշխատանքը կարգավորող հարկային դաշտում․ «Ժողովուրդ»Ադրբեջանում մանրամասներ են հայտնում Ալիևի և Էրդողանի հարաբերություններում առկա լարվածության մասինՈ՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը». «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Արտաշատի վերընտրված համայնքապետ Կառլեն Մկրտչյանը․ «Ժողովուրդ»ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը. ՈւՂԻՂՀատուկ մշակված ծեծկռտուք՝ հատուկ նպատակով. «Հրապարակ»Ավետ Կոնջորյանը նեղսրտած է. ՔՊ-ի վերնախավից հորդորել են կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացնել․ «Ժողովուրդ»Ուկրաինայի ԶՈւ կանանց գումարտակը Զապորոժիեի ուղղությամբ կորցրել է անձնակազմի կեսըՓաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ. «Հրապարակ»«Ոտը պոկելու եմ»․ Դավթաշենից ԱԺ հասած ՔՊ պատգամավորի քրեածին անցյալը․ «Ժողովուրդ»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ն, լույս չի լինիՈրքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին․ «Հրապարակ»Ադրբեջանն արագ տեմպերով բնակեցնում է օկուպացված Ակնան և Մարտակերտը27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել․ «Հրապարակ»Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելքՄահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ ՍտյուարտըԱրեգակի վրա 500 հազար կմ չափերով պրոտուբերանցի արտանետում է գրանցվելՀայրապետյան․ Բռնությունն ու հայհոյանքը նպատակ ունեն քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելուԲոսնիա և Հերցեգովինայում կործանվել է Եվրամիության EUFOR առաքելության ուղղաթիռը․ հաղորդվում է երեք զոհի մասինՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումներըՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔննարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բարեփոխումների հայեցակարգըԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԱլիևը չի մասնակցի Թուրքիայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովինAir France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքԹրամփը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ է զանգահարել ԷրդողանինՎենսը Իրանին նամակ է ուղարկել՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները վերսկսելու վերաբերյալՔոչարյանի մամուլը քրեական գործ է կարում Նարեկ Կարապետյանի վրաԵրուսաղեմում մի տղամարդ թքել է հայկական վանքի մուտքին և վիրավորել պահակինՇվեդիայի Կենտրոնական կուսակցության առաջնորդը համաձայնել է դառնալ վարչապետի թեկնածուՍենոր Հասրաթյան․ «Բռնապետի վտանգը նրա ուժը չէ, այլ այդ ուժի անվերահսկելիությունը»ՀՀ-ն ու Հնդկաստանը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հարցերըՊուտին․ «Ռուսաստանի և Աֆրիկայի միջև ապրանքաշրջանառությունը 27 միլիարդ դոլար է․ սա միայն սկիզբն է»Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ ուղիղ հանդիպման և տարածքային հարցի քննարկման․ ՍիբիգաԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըԻսպանիայում հաստատել են աշխատանքի նախկին նախարար Ֆատիմա Բանյեսի մահը երկաթուղային աղետումԱրամ Սարգսյանը պահանջում է քրեական վարույթ հարուցել «Հարավկովկասյան երկաթուղու» դեմ
Միջազգային

Ադրբեջանում մանրամասներ են հայտնում Ալիևի և Էրդողանի հարաբերություններում առկա լարվածության մասին

Ինչպես արդեն նշել ենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևի բացակայությունը պայմանավորված է նախապես ծրագրված միջոցառումներով և աշխատանքային խիտ գրաֆիկով:

Ադրբեջանական մամուլը մանրամասներ է հայտնում, թե ինչով է իրականում պայմանավորված Ալիևի բացակայությունը: Minval.az կայքը մանրամասն հոդված է հրապարակել, որում մասնավորապես նշվում է.

«Վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայում Ադրբեջանի, նրա ղեկավարության, ժողովրդի և պետության դեմ կեղտոտ արշավ է ծավալվել։ Այն երեկ չի սկսվել։ Վերջին երեք տարիներին Ադրբեջանը շարունակաբար թիրախավորվում է, իսկ հարձակումների հիմնական թեման անփոփոխ մնում է նրա համագործակցությունն Իսրայելի հետ։  Հոկտեմբերի սկզբին արշավը նոր թափ ստացավ։ Առիթ դարձավ այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի նիստում Նեթանյահուի ելույթի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը չլքեց դահլիճը։ Այնուհետև թիրախ դարձավ Ադրբեջանի նախարարների կաբինետի՝ դպրոցական միասնական համազգեստի վերաբերյալ որոշումը։ 

Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին մեղադրանքների ու նվաստացումների աննախադեպ տարափ էր։ Նույնիսկ Հայաստանի հետ երեսնամյա հակամարտության ընթացքում նման հռետորաբանություն չէր կիրառվել։

Բաքուն կարող էր նման հարված ակնկալել Իրանից։ Բայց հարվածը եկավ Թուրքիայից՝ այն երկրից, որին Ադրբեջանը եղբայրական էր համարում։ Արշավի հետևում կանգնած էին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և նրան աջակցող իսլամիստական  խմբերը։

Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների՝ Անկարայում և Ստամբուլում գտնվող շենքերի մոտ վեց բողոքի ակցիա է անցկացվել։ Դրանց ընթացքում հնչել են ծանր մեղադրանքներ և վիրավորանքներ։ Միևնույն ժամանակ թուրքական լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը հիջաբի թեման տեղափոխել են արաբական տեղեկատվական տարածք՝ այն ներկայացնելով աղավաղված ձևով և յուղ լցնելով հակաադրբեջանական արշավի կրակին։

2024 թվականի հուլիսին Թուրքիայի նախագահը չմասնակցեց Շուշիում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին. այդ ժամանակ նա ներկա էր Թուրքիայի և Նիդեռլանդների հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը։ Էրդողանը նաև չմասնակցեց 2026 թվականի մայիսին Ադրբեջանում անցկացված Քաղաքների համաշխարհային ֆորումին և հոկտեմբերին կայացած՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության գագաթնաժողովին։

Հոկտեմբերի 24-ին Ադրբեջանում առաջին անգամ մեկնարկեցին FIFA U-15 աշխարհի առաջնությունն ու փառատոնը, որոնք կշարունակվեն մինչև հոկտեմբերի 30-ը։

Այցից հրաժարվելը չի նշանակում հրաժարում Թյուրքական պետությունների կազմակերպությունից։ Ադրբեջանը շարունակում է մնալ դրա հիմնադիրներից մեկը և մասնակցելու է կազմակերպության զարգացմանը։ Սակայն դաշինքը չի կարող հենվել միայն ընդհանուր պատմության և ժողովուրդների մերձավորության վրա։ Դրան անհրաժեշտ են փոխադարձ հարգանք և յուրաքանչյուր մասնակցի ինքնուրույնության ճանաչում։

Երբ այդ հավասարակշռությունը խախտվում է, եղբայրության խորհրդանիշներն այլևս բավարար հիմք չեն քաղաքական համերաշխության համար։ Այս իմաստով Իլհամ Ալիևի որոշումը ոչ թե դաշինքից նահանջ է, այլ դրա գլխավոր պայմանը հիշեցնելու միջոց՝ փոխադարձությունը»։