Ադրբեջանն արագ տեմպերով բնակեցնում է օկուպացված Ակնան և Մարտակերտը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ շարունակվում է օկուպացված Արցախն ադրբեջանցիներով բնակեցնելու ծրագիրը:
Այս փուլում օկուպացված Ակնա քաղաք է տեղափոխվել 70 ընտանիք՝ 238 մարդ, իսկ օկուպացված Մարտակերտի շրջան 8 ընտանիք՝ 34 մարդ։
Նախկինում այս ընտանիքները ժամանակավորապես բնակվում էին երկրի տարբեր շրջաններում՝ հիմնականում հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։
Նրանք շնորհակալություն են հայտնել Իլհամ Ալիևին: