Ուկրաինայի ԶՈւ կանանց գումարտակը Զապորոժիեի ուղղությամբ կորցրել է անձնակազմի կեսը
Ուկրաինայի զինված ուժերի՝ «Հարպիաներ» կոչվող անօդաչու թռչող սարքերի օպերատորների առաջին կանանց գումարտակը կորցրել է անձնակազմի մոտ կեսը Զապորոժիեի ուղղությամբ։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են ուժային կառույցներում։
«Ուկրաինայի զինված ուժերը կանանցից կազմված անօդաչու թռչող սարքերի օպերատորների գումարտակ են տեղափոխել Զապորոժիեի մարզ։ «Հարպիաներ» գումարտակը զգալի կորուստներ է կրում․ ոչնչացվել է արդեն շուրջ 17 օպերատորական հաշվարկ, ինչը կազմում է անձնակազմի մոտ կեսը», — հայտնել է գործակալության զրուցակիցը։
Նա հստակեցրել է, որ ստորաբաժանումը սկսել է գործել 2025 թվականի մարտին՝ դառնալով Ուկրաինայի բանակում անօդաչու թռչող սարքերի օպերատորներից կազմված բացառապես կանանց առաջին ստորաբաժանումը։
Զապորոժիեի մարզում գործում են ռուսական զորքերի «Դնեպր» և «Վոստոկ» խմբավորումները։ Վերջին մեկ օրվա ընթացքում նրանց պատասխանատվության գոտիներում հակառակորդը, ընդհանուր առմամբ, կորցրել է շուրջ 190 զինծառայող, մեկ զրահապատ մարտական մեքենա, մեկ զրահափոխադրիչ, ինը ավտոմեքենա և մեկ հրետանային զենք։