Հայրապետյան․ Բռնությունն ու հայհոյանքը նպատակ ունեն քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․
«Ծեծկռտուքը, բռնության գործադրումը, հայհոյանքը, բարոյազուրկ վարքն ու դրանց խրախուսումը նպատակ են հետապնդում ամայացնելու քաղաքական բովանդակային քննարկումների դաշտը և կարևոր օրակարգերը փոխարինելու դատարկ սենսացիոն իրադարձությունների շուրջ քննարկումներով։
Այս ամենը նպատակ ունի հայ հանրության մեջ քաղաքականության հանդեպ սերմանելու զզվանք ու անտարբերություն։ «Մի՛ զբաղվեք քաղաքականությամբ, քանի որ այնտեղ բովանդակություն չկա, կա ծեծ ու ջարդ»․ սա է իշխանության ուղերձներից մեկը։
Սա նաև հանրության շրջանում բռնության կիրառման և դրա արդարացման վտանգավոր կոչ ու օրինակ է ծառայում պետության քաղաքական ղեկավարության կողմից։
Քաղաքական ապատիայի պայմաններում իշխող «Քանդենք պետությունը» կուսակցությունը դառնում է ավելի սանձարձակ ու ազատ՝ իր պրոադրբեջանական օրակարգերն առաջ մղելու հարցում…»։