Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք
Արևելյան Եվրոպայում Starlink արբանյակային ցանցի օբյեկտների հրկիզումներին առնչություն ունենալու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել։ Նրանք ներկայումս գտնվում են կալանքի տակ Գերմանիայում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին Վիլնյուսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են Լիտվայի իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Ինչպես հայտնել է Լիտվայի քրեական ոստիկանության բյուրոյի պետի տեղակալ Սաուլյուս Բրիգինասը, ձերբակալված երիտասարդները բնակվում են Գերմանիայում։ Նրանցից մեկն ունի Գերմանիայի և Թուրքիայի քաղաքացիություն, իսկ մյուսը՝ Գերմանիայի և Սերբիայի։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։