Քոչարյանի մամուլը քրեական գործ է կարում Նարեկ Կարապետյանի վրա
Kartsiq․am-ին հասած տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքը հատուկ հանձնարարական են իջեցրել իրենց վերահսկողության տակ գտնվող մեդիամիջոցներին։
Նպատակը մեկն է՝ ամեն գնով հասնել նրան, որ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հիմքով Նարեկ Կարապետյանի վրա քրեական գործ հարուցվի և նա կալանավորվի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից իրականացված առերևույթ հարձակումը փորձում են գլխիվայր շրջել։
Նրանք միտումնավոր կտրում, մոնտաժում և հանրությանն են ներկայացնում միայն այն հատվածները, որտեղ Նարեկ Կարապետյանն է պատասխան հարվածներ հասցնում՝ լռության մատնելով իրական սադրանքները և մյուս կողմի գործողությունները։
Ամբողջ գործիքակազմն ուղղված է նրան, որ հանրության մոտ ստեղծվի կեղծ տպավորություն, թե իբր ամեն ինչ սադրել է բացառապես Նարեկ Կարապետյանը։
Միևնույն ժամանակ, իրենց սեփական բոլոր ձախողումներն ու սխալները Քոչարյանը փորձում է ամեն կերպ բարդել ու «քցել» Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» գրպանը։