Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը
Ընդդիմադիր պատգամավորները խափանել են Ալբանիայի խորհրդարանի նիստը՝ օգտագործելով ծխարձակող պայթուցիկներ և ցուցադրելով վիրավոր ցուցարարների լուսանկարներ։ Նրանք ոստիկանությանը մեղադրել են ուժի կիրառման մեջ այն ցուցարարների նկատմամբ, ովքեր պահանջել են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը:
Դեմոկրատական կուսակցության պատգամավորները ծխային պայթուցիկները գործի դնելով՝ արգելափակել են ամբիոնը և ցուցադրել այն ցուցարարների լուսանկարները, որոնք, ըստ պնդումների, տուժել են ոստիկանության գործողությունների հետևանքով։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։