Սենոր Հասրաթյան․ «Բռնապետի վտանգը նրա ուժը չէ, այլ այդ ուժի անվերահսկելիությունը»ՀՀ-ն ու Հնդկաստանը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հարցերըՊուտին․ «Ռուսաստանի և Աֆրիկայի միջև ապրանքաշրջանառությունը 27 միլիարդ դոլար է․ սա միայն սկիզբն է»Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ ուղիղ հանդիպման և տարածքային հարցի քննարկման․ ՍիբիգաԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըԻսպանիայում հաստատել են աշխատանքի նախկին նախարար Ֆատիմա Բանյեսի մահը երկաթուղային աղետումԱրամ Սարգսյանը պահանջում է քրեական վարույթ հարուցել «Հարավկովկասյան երկաթուղու» դեմՀՀ-ն ու Բուլղարիան պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը սահմանային անվտանգության ոլորտումԸնտրություններ՝ առանց հաղթողի. Նեթանյահուի դաշինքը Իսրայելի խորհրդարանում 120 տեղից ստացել է 53-ըԳալյանը ներկայացրել է բնապահպանական վեճերի լուծման գործում դատարանների դերն ու մարտահրավերներըԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման նորացված ծրագիր է հաստատվելՌուսական զորքերը գիշերը հարվածել են Օդեսայի նավահանգիստ ռազմական բեռներ տեղափոխող չորաբեռնատար նավինՊատրիարք Կիրիլը Ալյոշկիում տիրող իրավիճակը որակել է որպես ծանր հումանիտար աղետԱղվանների պատմական ուղին և հայերի հետ դարավոր կապերըԽոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնիՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունըԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջCOP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄԵԱՏՄ գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր առևտրի շուրջ 35%-ը բաժին է ընկնում ՇՀԿ երկրներինԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-իՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչԱյս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր. Արզումանյանի հրաժեշտի խոսքը Ուրարտուից հեռանալուց հետոԱթոռ շպրտողի և ջուր լցնողի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնող դատախազին պետք է շքանշան տալՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշինՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՆոր կենսաչափական անձնագրի արժեքը 28 650 դրամ է․ ՄՔԾ-ն պարզաբանում է ներկայացրելՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունՌազմական բախում Պակիստանի և Աֆղանստանի միջև. կան զոհեր և վիրավորներԿասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը
Փաշինյանի սրտով էր․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ քաղաքական օրակարգը շեղելու հարմար առիթ
Ալբանիայում ցույցերը շարունակվում են. երկրի վարչապետը որոշել է կատարել ուսանողների մի շարք պահանջներըՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnրԿիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆՔննարկվել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցերԳազամատակարարման պլանային դադարեցումներ մարզերում ՝ հոկտեմբերի 30-ինՔՊ-ն Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրեց իր իսկ կողմից առաջադրված Կարեն ԱռուստամյանինԵրևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. մանրամասներՄաhաgել է վավերագրող, կինոռեժիսոր Հրանտ ՀակոբյանըԱյ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն է «քյnթակել», դու սուս փուս կուլ ես տվել. Լևոն Զուրաբյանը՝ ՓաշինյանինԲանն արտահերթ ընտրությունների չի հասնի, ընդդիմությանն առաջարկ կներկայացնեմ, որից չի կարողանա հրաժարվել. ՓաշինյանԸմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը կիսաեզրափակչում էԱԺ-ում այսօրվա դեպքերը պետք է ընկալել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացում ընդդիմության կամքը կոտրելու, նրանց шhшբեկելու համատեքստում. ՂամբարյանՀայտնի է, թե ինչ են քննարկել Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակԵրևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվելԼևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելափակվել է․ նա պնդում է՝ պատճառը Վահագն Ալեքսանյանի հետ միջադեպն է«Աղի լճի» մոտակայքում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մաhաgել էԿասեցվել է «Միլագրո» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Միջազգային

Իսպանիայում հաստատել են աշխատանքի նախկին նախարար Ֆատիմա Բանյեսի մահը երկաթուղային աղետում

Իսպանիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Ֆատիմա Բանյեսը զոհվել է Տոլեդո նահանգի Ուրդա համայնքում տեղի ունեցած երկաթուղային աղետում։ Նրա մահվան մասին հինգշաբթի՝ հոկտեմբերի 29-ին, հայտնել է Իսպանիայի գործարար կազմակերպությունների համադաշնությունը (CEOE), որի հիմնադրամի նախագահն էր Բանյեսը, հաղորդում է EFE-ն։

CEOE-ում խոր վիշտ են հայտնել նրա մահվան կապակցությամբ, ցավակցել աղետի հետևանքով զոհված տասնյակ մարդկանց հարազատներին, ինչպես նաև աջակցություն հայտնել տուժածներին ու նրանց մտերիմներին։

«CEOE-ն, նրա կազմում ընդգրկված բոլոր կազմակերպությունները և հիմնադրամի թիմը խորագույն վիշտ են հայտնում այդ կորստի կապակցությամբ և սիրո, աջակցության ու անկեղծ ցավակցության խոսքեր փոխանցում ոչ միայն Ֆատիմայի ընտանիքին, այլև նրա ընկերներին ու մտերիմներին»,- ասվում է համադաշնության հայտարարության մեջ։

Չորեքշաբթի՝ վթարից հետո, CEOE-ն հայտնել էր, որ Բանյեսը համարվում է անհետ կորած. նա գտնվել էր աղետի ենթարկված գնացքներից մեկում։ Որոնումների շարունակմանը զուգահեռ նրա հարազատները, Ժողովրդական կուսակցության (PP) գործընկերներն ու նրա ծննդավայր Ուելվայի գործարար համայնքի ներկայացուցիչները կորցնում էին հույսը, քանի որ նրան չէին գտնում հոսպիտալացված տուժածների թվում։ Քաղաքական գործիչներից և գործարարներից ոմանք հրապարակավ ցավակցություն էին հայտնում դեռևս նրա մահվան պաշտոնական հաստատումից առաջ։

Բանյեսը 2000 թվականից խորհրդարանի պատգամավոր էր Ուելվա նահանգից։ 2011 թվականին վարչապետ Մարիանո Ռախոյը նրան նշանակել էր աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար։ Այդ պաշտոնում նա պատասխանատու էր 2012 թվականի աշխատանքային և 2013 թվականի կենսաթոշակային բարեփոխումների նախապատրաստման համար։ Երկու նախաձեռնություններն էլ ֆինանսական ճգնաժամին հաջորդած ժամանակաշրջանում կառավարության տնտեսական քաղաքականության մաս էին կազմում և արժանացել են արհմիությունների լուրջ դիմադրությանը. կառավարության աշխատանքային քաղաքականության դեմ երկու համընդհանուր գործադուլ անցկացվեց։

2018 թվականին անվստահության քվեի հետևանքով Ռախոյի կառավարության հեռանալուց հետո Բանյեսն անցավ մասնավոր հատված։ Հետագայում CEOE-ի ղեկավարը նրան ներգրավեց որպես խորհրդական, իսկ 2020 թվականի հուլիսին նա գլխավորեց համադաշնության հիմնադրամը։

Նա նաև ընդգրկված էր Iberdrola էներգետիկ ընկերության միջազգային ստորաբաժանման տնօրենների խորհրդում և Laboratorios Rovi դեղագործական ընկերության անկախ տնօրեն էր։ Բացի դրանից, Բանյեսը ղեկավարում էր EYSagardoy տաղանդների և նորարարությունների ինստիտուտը և խորհրդատվություն տրամադրում Ժողովրդական կուսակցությանն առնչվող Reformismo 21 վերլուծական կենտրոնին։

Ֆատիմա Բանյեսը ծնվել է Ուելվայում՝ 1967 թվականին։ Նա իրավաբանական և տնտեսագիտական կրթություն է ստացել Մադրիդի Կոմիլյասի պապական համալսարանում, ինչպես նաև Հարվարդի համալսարանում ստացել է գործարար կառավարման մագիստրոսի (MBA) աստիճան։ Նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա։