ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման նորացված ծրագիր է հաստատվել
Հոկտեմբերի 29-ին Չինաստանի Ցինդաո քաղաքում տեղի է ունեցել ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման համատեղ հանձնաժողովի վեցերորդ նիստը:
Նիստը նախագահել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայի անդամ Անդրեյ Սլեպնևը և միջազգային առևտրային բանակցություններում Չինաստանի ներկայացուցիչ, առևտրի նախարարի կարգավիճակով, Չինաստանի առևտրի փոխնախարար Լի Չենգանը։
«Չինաստանը Միության առանցքային առևտրային գործընկերն է՝ 2025 թվականի արդյունքներով կազմելով ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալի 36,2%-ը։ ԵՏՀ-ի տվյալներով՝ այս տարի փոխադարձ առևտրի աճը շարունակվում է․ յոթ ամսվա ընթացքում այն կազմել է 19,7%», — ընդգծել է Անդրեյ Սլեպնևը։
Կողմերը նախանշել են ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև երկխոսության զարգացման հեռանկարային ուղղությունները։ Դրանց թվում են էլեկտրոնային առևտրի և մտավոր սեփականության ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև տրանսպորտի և լոգիստիկայի բնագավառում գործակցության ընդլայնումը։
Հանդիպման արդյունքներով հավանության է արժանացել առևտրատնտեսական համագործակցության զարգացման նորացված ծրագիրը։