Իսպանիայում հաստատել են աշխատանքի նախկին նախարար Ֆատիմա Բանյեսի մահը երկաթուղային աղետումԱրամ Սարգսյանը պահանջում է քրեական վարույթ հարուցել «Հարավկովկասյան երկաթուղու» դեմՀՀ-ն ու Բուլղարիան պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը սահմանային անվտանգության ոլորտումԸնտրություններ՝ առանց հաղթողի. Նեթանյահուի դաշինքը Իսրայելի խորհրդարանում 120 տեղից ստացել է 53-ըԳալյանը ներկայացրել է բնապահպանական վեճերի լուծման գործում դատարանների դերն ու մարտահրավերներըԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման նորացված ծրագիր է հաստատվելՌուսական զորքերը գիշերը հարվածել են Օդեսայի նավահանգիստ ռազմական բեռներ տեղափոխող չորաբեռնատար նավինՊատրիարք Կիրիլը Ալյոշկիում տիրող իրավիճակը որակել է որպես ծանր հումանիտար աղետԱղվանների պատմական ուղին և հայերի հետ դարավոր կապերըԽոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնիՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունըԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջCOP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄԵԱՏՄ գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր առևտրի շուրջ 35%-ը բաժին է ընկնում ՇՀԿ երկրներինԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-իՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչԱյս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր. Արզումանյանի հրաժեշտի խոսքը Ուրարտուից հեռանալուց հետոԱթոռ շպրտողի և ջուր լցնողի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնող դատախազին պետք է շքանշան տալՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշինՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՆոր կենսաչափական անձնագրի արժեքը 28 650 դրամ է․ ՄՔԾ-ն պարզաբանում է ներկայացրելՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունՌազմական բախում Պակիստանի և Աֆղանստանի միջև. կան զոհեր և վիրավորներԿասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը
Փաշինյանի սրտով էր․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ քաղաքական օրակարգը շեղելու հարմար առիթ
Ալբանիայում ցույցերը շարունակվում են. երկրի վարչապետը որոշել է կատարել ուսանողների մի շարք պահանջներըՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnրԿիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆՔննարկվել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցերԳազամատակարարման պլանային դադարեցումներ մարզերում ՝ հոկտեմբերի 30-ինՔՊ-ն Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրեց իր իսկ կողմից առաջադրված Կարեն ԱռուստամյանինԵրևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. մանրամասներՄաhաgել է վավերագրող, կինոռեժիսոր Հրանտ ՀակոբյանըԱյ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն է «քյnթակել», դու սուս փուս կուլ ես տվել. Լևոն Զուրաբյանը՝ ՓաշինյանինԲանն արտահերթ ընտրությունների չի հասնի, ընդդիմությանն առաջարկ կներկայացնեմ, որից չի կարողանա հրաժարվել. ՓաշինյանԸմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը կիսաեզրափակչում էԱԺ-ում այսօրվա դեպքերը պետք է ընկալել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացում ընդդիմության կամքը կոտրելու, նրանց шhшբեկելու համատեքստում. ՂամբարյանՀայտնի է, թե ինչ են քննարկել Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակԵրևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվելԼևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելափակվել է․ նա պնդում է՝ պատճառը Վահագն Ալեքսանյանի հետ միջադեպն է«Աղի լճի» մոտակայքում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մաhաgել էԿասեցվել է «Միլագրո» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԱյս մարդուն պետք է օգնել օր առաջ լքել վարչապետի պաշտոնը. Թանդիլյանը՝ Փաշինյանի մասինՆոյեմբերի 1-ից 30-ը կառավարությունը դրոշմապիտակներ կսահմանի սննդամթերքի, դեղագործական ապրանքների և որոշ բժշկական պարագաների վրաՈւկրաինան գիշերը Ռուսաստանի ուղղությամբ արձակել է ռեկորդային թվով՝ 1214 անօդաչու թռչող սարքԸնդդիմադիրները պետք է շնորհակալություն հայտնեն ինձ, որ թույլ չեմ տվել ավելի վատ բաներ կատարվեն. ՌուբինյանՆԳՆ քրեական ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալված
Հասարակություն

Աղվանների պատմական ուղին և հայերի հետ դարավոր կապերը

Գեղարդ վերլուծականը հոդված է հրապարակել.

«Աղվանները (նաև՝ առանցիներ, հերեր, албанцы, Albanii, Άλβανίοι) համեմատաբար ոչ մեծ էթնիկ հանրություն են, ովքեր հնագույն դարերից եղել են պատմական Հայաստանի՝ Մեծ Հայքի հյուսիսարևելյան հարևանը և հայերի հետ ունեցել են բարիդրացիական հարաբերություններ։ Աղվանների ժառանգորդ-ժողովուրդներն այսօր շարունակում են ապրել իրենց բնօրրանում՝ Արևելյան Այսրկովկասի հյուսիսում (ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածք) և հարակից Դաղստանի (ՌԴ) հարավում՝ Կուր գետից հյուսիս մինչև Դերբենդի լեռնանցքը և մինչև Կասպից ծով։

Անտիկ հեղինակ Ստրաբոնի վկայությամբ՝ այս տարածքի աղվանական 26 ցեղերը, որոնց լեզուները դասվել են արևելակովկասյան լեզվաընտանիքի լեզուների շարքին, մոտավորապես մ.թ.ա. 1-ին դարի սկզբներին միավորվել են միասնական թագավորության մեջ։

Աղվանքում քրիստոնեությունը պաշտոնական կրոն է հռչակվել 4-րդ դարի սկզբներին։ Այս շրջանում հիմնադրված Աղվանից եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի հետևորդ էր, իսկ Աղվանից կաթողիկոսները ճանաչում էին Հայոց հովվապետի գերագահությունը։

Անտիկ Աղվանք-Ալբանիայի անկախ թագավորությունը՝ Կապաղակ-Կաբալա մայրաքաղաքով, գոյատևել է մինչև մ.թ. 5-6-րդ դարերը, ապա կարճ ժամանակով վերաստեղծվել 9-10-րդ դարերում։

Աղվանքում 26 ցեղերի էթնիկական միավորման գործընթացն ուղեկցվել է բարդ ու բազմափուլ զարգացումներով։ 5-րդ դարի առաջին կեսին Սասանյան Իրանն իրեն էր ենթարկել Այսրկովկասը՝ Աղվանից մարզպանության մեջ ներառելով Կուրի ձախափնյա Բուն Աղվանքն ու Մեծ Հայքի հյուսիսարևելյան Արցախ և Ուտիք նահանգներ։

Այդ շրջանում աղվանական ցեղերի էթնոհամախմբման գործընթացը դեռ չէր ավարտվել միասնական էթնոսի կազմավորմամբ և կանգ էր առել մետաէթնիկ՝ հավաքական, ընդհանրության մակարդակի վրա։

Աղվանք (պարսկերեն՝ Առան) անունը ստացած մարզպանության հյուսիսային (բունաղվանական) և հարավային (հայկական) մասերի ճակատագրերը մի քանի դար շարունակ՝ մինչև զարգացած միջնադար, ընթացել են վարչաքաղաքական, հասարակա­կան, մշակութային զարգացման միևնույն հունով:

Մեսրոպ Մաշտոցի և աղվան վարդապետ Բենիամինի համագործակցությամբ 420-ական թվականներին ստեղծված աղվանների գիրն ու գրավոր մշակույթը համեմատաբար սահմանափակ են զարգացել։ Հատկապես 6-րդ դարում, երբ Աղվանք-Առան վարչական միավորի քաղաքական և հոգևոր կենտրոնները տեղափոխվել են Կուրի աջափնյակ՝ հայաբնակ տարածքներ, որտեղ հիմնադրվել է Պարտավ քաղաքը։ Դրանից հետո Աղվանքի քրիստոնյա բնակչության մշակութային զարգացումն ընթացել է հիմնականում հայկական գրավոր մշակույթի ազդեցությամբ և դրա ձևավորած ավանդույթների շրջանակում։

Քանի որ «աղվան» բազմացեղ ընդհանրությունից վաղ միջնադարում դեռ չէր ձևավորվել միասնական էթնոս, Կուրի աջափնյակի հայերն «Աղվանք» եզրույթն ընկալել են իբրև հայրենի երկրամասի անվանում՝ կոչելով նաև Հայոց Արևելից կողմանք, այսինքն՝ Հայաստանի արևելյան երկրամաս։ Պարզ է, որ դա զուտ անվան տեղափոխություն էր, որը ոչ մի կերպ չէր կարող խաթարել հայկական երկրամասի էթնիկ պատկերը։ Ըստ 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու՝ Կուրի աջափնյակի չորս իշխանությունների բնակչությունը ծագում էր Հայկ նահապետի սերունդներից, այսինքն՝ անվերապահ ուներ հայկական էթնիկ ինքնաընկալում։

Արաբական խալիֆայության տիրապետության ներքո հայտնված Արևելյան Այսրկովկասում և հարակից շրջաններում իսլամի տարածման ժամանակաշրջանում աղվանական ընդհանրության այն հատվածը, որը մնացել էր քրիստոնյա, 9-րդ դարի վերջին համախմբվեց իբրև միասնական էթնոս՝ «ուդիներ» («ուտիներ») անունով։ Միևնույն ժամանակ աղվանական ընդհանրության իսլամ ընդունած հատվածի գերկշիռ մասը համախմբվեց «լեզգիներ» ինքնանվամբ էթնոս ժողովրդի մեջ։

Քրիստոնյա աղվանական զանգվածի արևմտյան հատվածը՝ Հերեթը, զարգացած միջնադարում մտել է Վրացական պետության կազմի մեջ և այստեղ տարածվել է նաև քրիստոնյա ուղղափառ դավանանքը։ Աղվանքի արևելյան իսլամադավան հատվածում (Շիրվան) տարածվել է պարսկերենը, որի հիմքի վրա առաջ եկավ նոր ժողովուրդ՝ «թաթեր» անունով։ Դրան զուգահեռ՝ թյուրքական տարբեր ցեղերի ներխուժման և տիրապետության հաստատման հետևանքով տեղի բնակչության մի մասը դարձավ թյուրքախոս։ Բուն Աղվանքի մնացյալ շրջաններում քրիստոնյա ուդի-աղվանների գրավոր մշակույթի, հոգևոր ծեսերի լեզուն դարձել է հայերենը։

Ուդի-աղվանների պատմական ճակատագրում ողբերգական է եղել 18-րդ դարի առաջին կեսը, երբ Շաքիի երկրամասի Հաջի Չելեբի խանը ուդիական տասնյակ գյուղերի քրիստոնյա բնակչությանը ստիպեց իսլամ ընդունել։ Հետագայում իսլամադավան ուդիների մեծ մասն իրենց ընկալում էին որպես լեզգիներ կամ թյուրք-թաթարներ։ Քրիստոնյա ուդիները պահպանվել են միայն մի քանի բնակավայրերում, որոնցից հատկապես հայտնի են Նիժը և Վարդաշենը։ 20-րդ դարասկզբին նրանց ավելացավ Վրաստան (Կախեթ) գաղթած ուդիների մի խմբի կողմից հիմնադրված Զենոբիանի-Օկտոմբերի գյուղը։ Ուդիների թիվը ներկայումս հաշվվում է մոտ 10 հազար մարդ։

Հայկական ազգանուններ կրող և առավելապես հայերեն գրավոր մշակույթով իրենց հոգևոր կյանքը զարգացնող ուդի-աղվանները հայերի հետ հավասար կիսել են Ադրբեջանի Հանրապետությունում 20-րդ դարի սկզբին ու վերջին տեղի ունեցած ողբերգական բոլոր անցքերը։ 1988 թվականի վերջին նրանք հայերի հետ միասին ամբողջապես արտաքսվեցին իրենց բնօրրանից՝ հեռանալով Միջին Ասիա, Ռուսաստան և Հայաստան։ Հաջորդ տարի՝ ԽՍՀՄ իշխանությունների հավաստիացումներից հետո, ուդիների մի մասը վերադարձավ Նիժ և Վարդաշեն (անվանափոխվել է Օղուզ) բնակավայրեր։ Սակայն, այստեղ նրանք հայտնվել են «պատանդի» կարգավիճակում․ ադրբեջանական իշխանությունները նրանց օգտագործում են իրենց հակահայկական քաղաքականության մեջ։ Իշխանությունների պարտադրանքով ուդիները մասնակցել են հակահայկական, շինծու տարբեր միջոցառումների։ Ադրբեջանական իշխանության նպատակն է ցույց տալ, թե ուդիները Կուրի ձախափնյակում, Հայաստանի Հանրապետության տարածքում և հայկական պատմական այլ շրջաններում՝ ընդհուպ մինչև Աղթամար և Կիլիկիա, հավակնում են հայկական պատմամշակութային ժառանգությանը, հայկական եկեղեցիներին և այլ հուշարձաններին։

Ադրբեջանից դուրս ուդի-աղվաններն ավելի հեշտ են պահում իրենց մշակույթը, այդ թվում՝ բանավոր շփման լեզուն, և շարունակում խոսել հայ ժողովրդի հետ իրենց դարավոր բարեկամության մասին։