Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունըԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջCOP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄԵԱՏՄ գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր առևտրի շուրջ 35%-ը բաժին է ընկնում ՇՀԿ երկրներինԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-իՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչԱյս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր. Արզումանյանի հրաժեշտի խոսքը Ուրարտուից հեռանալուց հետոԱթոռ շպրտողի և ջուր լցնողի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնող դատախազին պետք է շքանշան տալՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշինՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՆոր կենսաչափական անձնագրի արժեքը 28 650 դրամ է․ ՄՔԾ-ն պարզաբանում է ներկայացրելՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունՌազմական բախում Պակիստանի և Աֆղանստանի միջև. կան զոհեր և վիրավորներԿասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը
Փաշինյանի սրտով էր․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ քաղաքական օրակարգը շեղելու հարմար առիթ
Ալբանիայում ցույցերը շարունակվում են. երկրի վարչապետը որոշել է կատարել ուսանողների մի շարք պահանջներըՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnրԿիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆՔննարկվել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցերԳազամատակարարման պլանային դադարեցումներ մարզերում ՝ հոկտեմբերի 30-ինՔՊ-ն Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրեց իր իսկ կողմից առաջադրված Կարեն ԱռուստամյանինԵրևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. մանրամասներՄաhաgել է վավերագրող, կինոռեժիսոր Հրանտ ՀակոբյանըԱյ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն է «քյnթակել», դու սուս փուս կուլ ես տվել. Լևոն Զուրաբյանը՝ ՓաշինյանինԲանն արտահերթ ընտրությունների չի հասնի, ընդդիմությանն առաջարկ կներկայացնեմ, որից չի կարողանա հրաժարվել. ՓաշինյանԸմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը կիսաեզրափակչում էԱԺ-ում այսօրվա դեպքերը պետք է ընկալել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացում ընդդիմության կամքը կոտրելու, նրանց шhшբեկելու համատեքստում. ՂամբարյանՀայտնի է, թե ինչ են քննարկել Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակԵրևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվելԼևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելափակվել է․ նա պնդում է՝ պատճառը Վահագն Ալեքսանյանի հետ միջադեպն է«Աղի լճի» մոտակայքում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մաhաgել էԿասեցվել է «Միլագրո» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԱյս մարդուն պետք է օգնել օր առաջ լքել վարչապետի պաշտոնը. Թանդիլյանը՝ Փաշինյանի մասինՆոյեմբերի 1-ից 30-ը կառավարությունը դրոշմապիտակներ կսահմանի սննդամթերքի, դեղագործական ապրանքների և որոշ բժշկական պարագաների վրաՈւկրաինան գիշերը Ռուսաստանի ուղղությամբ արձակել է ռեկորդային թվով՝ 1214 անօդաչու թռչող սարքԸնդդիմադիրները պետք է շնորհակալություն հայտնեն ինձ, որ թույլ չեմ տվել ավելի վատ բաներ կատարվեն. ՌուբինյանՆԳՆ քրեական ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալվածԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 69-ի. 60 մարդ համարվում է անհետ կորածՈղջունում եմ քպ-ական պատգամավորների գործողությունները, աթոռով է, թե ինչով. Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասինՈւմ լեզուն պտտվի, էդ մարդու հետևից գնալու եմ. դրանց ջարդուփշուր ենք անելու. Փաշինյան
Գաջեգործների փողոցում փլուզում է տեղի ունեցել. կան վիրավորներ
Դատարանը երկու ամսով երկարաձգեց Գագիկ Խաչատրյանի կալանքը. փաստաբան
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ ՄանասյանՓաշինյանը որոշել է գյուղացիներին էլ հարկային դաշտ բերելՁեր անունն ու կատարողական արվեստը վաղուց դարձել են հայ դասական երաժշտության խորհրդանիշ․ ՓաշինյանԱՄՆ-ը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքի երկրներին, որ նոյեմբերի 3-ից հետո վերսկսելու է Իրանի դեմ հարվածներըԱրցախից տեղահանվածներին աջակցությունը կերկարաձգվի․ ովքե՞ր կստանան 15, 30 և 50 հազար դրամ
Սպորտ

Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր. Արզումանյանի հրաժեշտի խոսքը Ուրարտուից հեռանալուց հետո

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ Կողմերի միջև գործող պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ։

Պաշտոնական հայտարարությունից հետո Ռոբերտ Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հրաժեշտի գրառմամբ՝ ամփոփելով երևանյան ակումբում անցկացրած ժամանակահատվածը.

«Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր, այլ նաև մարդկանց, գաղափարների, արժեքների ու հարգանքի մասին էր։

Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին՝ միասին կատարած մեծ աշխատանքի, նվիրվածության, մեր գաղափարներին հավատալու և խաղադաշտում դրանք կյանքի կոչելու համար։

Մենք միասին փորձել ենք ստեղծել մեր ֆուտբոլը՝ մեր խաղային ձեռագրով, հստակ ինքնությամբ ու սկզբունքներով։ Ֆուտբոլ, որի հիմքում ոչ միայն խաղի որակն էր, այլև մտածելակերպը, համարձակությունը, պատասխանատվությունն ու հավատարմությունը մեր ընտրած ճանապարհին։

Շնորհակալ եմ հաղթանակների ու դրանց պարգևած զգացմունքների համար, բայց ոչ պակաս՝ դժվար պահերի համար, երբ կարողացանք պահպանել մեր դեմքը, արժանապատվությունը, փոխադարձ հարգանքն ու հավատը միմյանց նկատմամբ։

Ինձ համար միշտ կարևոր է եղել ոչ միայն այն, թե ինչ արդյունքի ենք հասնում, այլև այն, թե ինչպես ենք անցնում այդ ճանապարհը։ Հպարտ եմ, որ անկախ հանգամանքներից՝ մենք փորձել ենք հավատարիմ մնալ մեր ինքնությանը, չհրաժարվել մեր սկզբունքներից, հավատալ ու պայքարել մինչև վերջ։

Առանձնահատուկ շնորհակալություն իմ մարզչական շտաբին, ակումբի աշխատակիցներին, ովքեր իրենց ամենօրյա, հաճախ անտեսանելի աշխատանքով եղել են այս ճանապարհի մի մասը։ Շնորհակալություն նաև մեր երկրպագուներին՝ աջակցության, վստահության և թիմի կողքին լինելու համար։

«Ուրարտուին», ֆուտբոլիստներին և ակումբի աշխատակիցներին մաղթում եմ նոր հաղթանակներ, հաջողություններ և, ամենակարևորը, երբեք չդադարել հավատալ սեփական ուժերին ու գնալ երազանքների հետևից։

Ճանապարհները կարող են բաժանվել, բայց միասին ստեղծած արժեքները, ապրած զգացմունքներն ու փոխադարձ հարգանքը մնում են։ Շնորհակալ եմ բոլորիդ այս ճանապարհի համար», — գրել է հայ մասնագետը։

Ակումբի մամուլի ծառայությունը նաև տեղեկացնում է, որ «Ուրարտուի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ֆրանսիսկո Կոմպանը։

Աղբյուրը՝ Armsport.am։