Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր. Արզումանյանի հրաժեշտի խոսքը Ուրարտուից հեռանալուց հետոԱթոռ շպրտողի և ջուր լցնողի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնող դատախազին պետք է շքանշան տալՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշինՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՆոր կենսաչափական անձնագրի արժեքը 28 650 դրամ է․ ՄՔԾ-ն պարզաբանում է ներկայացրելՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունՌազմական բախում Պակիստանի և Աֆղանստանի միջև. կան զոհեր և վիրավորներԿասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը
Փաշինյանի սրտով էր․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ քաղաքական օրակարգը շեղելու հարմար առիթ
Ալբանիայում ցույցերը շարունակվում են. երկրի վարչապետը որոշել է կատարել ուսանողների մի շարք պահանջներըՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnրԿիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆՔննարկվել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցերԳազամատակարարման պլանային դադարեցումներ մարզերում ՝ հոկտեմբերի 30-ինՔՊ-ն Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրեց իր իսկ կողմից առաջադրված Կարեն ԱռուստամյանինԵրևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. մանրամասներՄաhաgել է վավերագրող, կինոռեժիսոր Հրանտ ՀակոբյանըԱյ տղա, քեզ պառլամենտում անգամ Արտաշես Գեղամյանն է «քյnթակել», դու սուս փուս կուլ ես տվել. Լևոն Զուրաբյանը՝ ՓաշինյանինԲանն արտահերթ ընտրությունների չի հասնի, ընդդիմությանն առաջարկ կներկայացնեմ, որից չի կարողանա հրաժարվել. ՓաշինյանԸմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը կիսաեզրափակչում էԱԺ-ում այսօրվա դեպքերը պետք է ընկալել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացում ընդդիմության կամքը կոտրելու, նրանց шhшբեկելու համատեքստում. ՂամբարյանՀայտնի է, թե ինչ են քննարկել Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակԵրևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվելԼևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելափակվել է․ նա պնդում է՝ պատճառը Վահագն Ալեքսանյանի հետ միջադեպն է«Աղի լճի» մոտակայքում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մաhաgել էԿասեցվել է «Միլագրո» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԱյս մարդուն պետք է օգնել օր առաջ լքել վարչապետի պաշտոնը. Թանդիլյանը՝ Փաշինյանի մասինՆոյեմբերի 1-ից 30-ը կառավարությունը դրոշմապիտակներ կսահմանի սննդամթերքի, դեղագործական ապրանքների և որոշ բժշկական պարագաների վրաՈւկրաինան գիշերը Ռուսաստանի ուղղությամբ արձակել է ռեկորդային թվով՝ 1214 անօդաչու թռչող սարքԸնդդիմադիրները պետք է շնորհակալություն հայտնեն ինձ, որ թույլ չեմ տվել ավելի վատ բաներ կատարվեն. ՌուբինյանՆԳՆ քրեական ոստիկաններն առգրավել են կես կիլոգրամից ավելի հերոին, 3,3 կգ կրիստալ ու մարիխուանա. կա 3 ձերբակալվածԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 69-ի. 60 մարդ համարվում է անհետ կորածՈղջունում եմ քպ-ական պատգամավորների գործողությունները, աթոռով է, թե ինչով. Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասինՈւմ լեզուն պտտվի, էդ մարդու հետևից գնալու եմ. դրանց ջարդուփշուր ենք անելու. Փաշինյան
Գաջեգործների փողոցում փլուզում է տեղի ունեցել. կան վիրավորներ
Դատարանը երկու ամսով երկարաձգեց Գագիկ Խաչատրյանի կալանքը. փաստաբան
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ ՄանասյանՓաշինյանը որոշել է գյուղացիներին էլ հարկային դաշտ բերելՁեր անունն ու կատարողական արվեստը վաղուց դարձել են հայ դասական երաժշտության խորհրդանիշ․ ՓաշինյանԱՄՆ-ը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքի երկրներին, որ նոյեմբերի 3-ից հետո վերսկսելու է Իրանի դեմ հարվածներըԱրցախից տեղահանվածներին աջակցությունը կերկարաձգվի․ ովքե՞ր կստանան 15, 30 և 50 հազար դրամԱրտաշատում կասեցվել է տանձի համով ոչ ալկոհnլային գազավորված ըմպելիքի արտադրությունըՀամակարգային կոռուպցիան էսա՝ անում եք, գտնում եք, քողարկում եք ու թաղում եք. Մանուկյան (տեսանյութ)ՔԿ-ն միջնորդություն է ներկայացրել բլոգեր «Գեորգիքս»-ին երկու ամսով կալանավորելու համար, սակայն այլ խափանման միջոց է ընտրվել
«Հաղթող Ադրբեջան» կարգախոսի ազդեցությունն Ադրբեջանի ներսում աստիճանաբար իջնում է․ Տիգրան Աբրահամյան
Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ․ փաստորեն չէ․ Փաշինյանն ԱԺ-ի ծեծկռտուքին դիտողի կարգավիճակով է հետևումԱաաա՜․ Վահագն Ալեքսանյանը ձանձրացավ՝ այնքան նկատողություն արեց, բայց չկարողացավ հանդարտեցնել պատգամավորներին (տեսանյութ)Հարց տալու համար ինձ նամակ կգրեք, հարցը կուղղեք. Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ)
Հասարակություն

Նոր կենսաչափական անձնագրի արժեքը 28 650 դրամ է․ ՄՔԾ-ն պարզաբանում է ներկայացրել

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը փաստեր է ներկայացրել նոր կենսաչափական համակարգի մասին:

«Նոր կենսաչափական անձնագրի համար սահմանված պետական տուրքը 28650 դրամ է, իսկ նույնականացման քարտի տուրքը՝ 5950 դրամ։ Հետևաբար, երկու տարբեր փաստաթղթերի և հետագայում դրանցից մեկի փոխարինման ծախսերը գումարելով՝ ստացված թիվը որպես մեկ անձնագրի գին ներկայացնելը իրականության հետ աղերս չունի։

Հրապարակման մեջ նշված «շուրջ տասնապատիկ թանկացումը» չի կարող ներկայացվել որպես նախկին և նոր կենսաչափական անձնագրերի գների տարբերություն։ Նախկին կենսաչափական անձնագրի արժեքը 25000 դրամ էր, նոր անձնագրինը՝ 28650 դրամ։

Հարկ ենք համարում նշել, որ նախկինում տրամադրված կենսաչափական անձնագրերը չեն սպասարկվել օտարերկրյա պետությունների սահմանային անցակետերի «e-gate» համակարգերով, քանի որ չի իրականացվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) միջոցով տեղեկատվության փոխանակման գործընթացը, որն անհրաժեշտ է այլ երկրներում անձնագրի տվյալների իսկությունը ստուգելու համար։

Նոյեմբերի 1-ից գործող փաստաթղթերն ինքնաբերաբար անվավեր չեն դառնում։ Գործող անձնագրերն ու նույնականացման քարտերը պահպանում են իրավական ուժը մինչև դրանցում նշված վավերականության ժամկետի ավարտը․ դրանք անհապաղ փոխարինելու պահանջ չկա։

Անհիմն է տեղեկությունը, թե նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար քաղաքացին պարտավոր է նախ փոխարինել գործող՝ հին նմուշի նույնականացման քարտը նորով․ հին նմուշի նույնականացման քարտով ևս հնարավոր է դիմել նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար։

Պետությունը մասնավոր գործընկերոջ առաջարկած արժեքին լրացուցիչ գումար չի ավելացրել։ Մասնավոր գործընկերոջ ներգրավումն իրականացվել է բաց մրցութային ընթացակարգով և առաջարկված նվազագույն գնով։

Կառավարությունը նախատեսում է հետագայում ներդնել նաև սոցիալական որոշ խմբերի համար պետական տուրքի ամբողջական կամ մասնակի վճարման ձևով աջակցության հնարավորություն։ Այնուամենայնիվ, նույնականացման քարտերն ու կենսաչափական փաստաթղթերն անվճար լինել չեն կարող․ աջակցության փաթեթների ծախսը հոգալու է պետությունը։

«Երևան Մոլում» և «Մեգամոլում» նախատեսված են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ․ վայրի ընտրությունը պայմանավորված է քաղաքացիների սպասարկման համար մատչելի և բանուկ հատվածներում գտնվող ընդարձակ գրասենյակ ունենալու հանգամանքով։ Ծառայությունների մատուցման գրասենյակի տեղակայումը որևէ կերպ չի անդրադառնում քաղաքացու փաստաթղթավորմանը ներկայացվող իրավական պահանջներին։

Ինչ վերաբերում է՝ իբր մասնավոր ընկերությունը «տիրապետելու է ՀՀ քաղաքացիների բոլոր տվյալներին», հայտնում ենք, որ անձի իրավական կարգավիճակի որոշումը, ինքնության հաստատումը, բնակչության պետական ռեգիստրի վարումն ու տնօրինումը շարունակում է իրականացնել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Յուրաքանչյուր փաստաթղթավորման դիմում հաստատվում է պետության կողմից, և միայն համապատասխան թույլտվությունից հետո է մասնավոր գործընկերն իրականացնում իրեն վերապահված տեխնիկական գործառույթները՝ կենսաչափական տվյալների հավաքագրումը, փաստաթղթի տպագրությունն ու տրամադրումը։

ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք հրապարակել միայն ճշգրտված տեղեկատվություն։ ՆԳ նախարարությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ ոչ միայն հանրության, այլ նաև ԶԼՄ ներկայացուցիչների հետ աշխատանքներում»,- ասվում է հաղորդագրությունում։