ՔՊ-ն Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրեց իր իսկ կողմից առաջադրված Կարեն Առուստամյանին
Ազգային ժողովի գաղտնի քվեարկության արդյունքում Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրվեց ՔՊ-ի կողմից առաջադրված Կարեն Առուստամյանը։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը հայտնեց, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 90 պատգամավոր և Կարեն Առուստամյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 63, դեմ՝ 27 պատգամավոր։
Ընտրվելուց հետո ԱԺ նիստը վարող Վահագն Ալեքսանյանի առաջարկով Կարեն Առուստամյանը երդվեց։