Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը կիսաեզրափակչում է
Աստանայում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի անդամ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակչում հաղթել է Աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ռահման Ամուզադխալիլիին։
«Գորգից անընդհատ փախչելու համար միավոր Վազգենին ու հաղթաաաաաանաաաա՜կ»,- նշել են Հայաստանի ըմբամարտի ֆեդերացիայից։
Կիսաեզրափակչում Թևանյանը կմրցի բուլղար մարզիկի հետ։