ԱԺ-ում այսօրվա դեպքերը պետք է ընկալել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացում ընդդիմության կամքը կոտրելու, նրանց шhшբեկելու համատեքստում. Ղամբարյան
«Զարմանալի չէ, որ վարչապետը ուղղակի արդարացնում է քաղաքական մարմնում բռնությունը: Պարզապես այսօրվա դեպքերը պետք է ընկալել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացում ընդդիմության կամքը կոտրելու, նրանց ահաբեկելու և կողմ քվեարկելուն հարկադրելու նախապատրաստական քայլերի համատեքստում»,- նշել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։
Նա շարունակել է. «Պատահական չէ, որ այսօր հրապարակվեց նաև հաջորդ սպառնալիքը` եթե ընդդիմությունը սահմանադրական հանրաքվեին կողմ չքվեարկի, ապա իշխանությունը ԱԺ դիմաց կկազմակերպի ցույցեր))) Երևի ամբոխի առջև կբացվեն նաև ԱԺ «երկաթե վարագույրները»»:
Հիշեցնենք՝ այօր Ազգային ժողովի նիստին ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց. ընդդիմադիր և իշխանական պատգամավորները քաշքշել են իրար, սկսվել էր ծեծկռտուք։