Ողջունում եմ քպ-ական պատգամավորների գործողությունները, աթոռով է, թե ինչով. Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին
Աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ էսօր ձեռնարկած միջոցառումներին, լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԱԺ միջադեպի մասին։
«Եթե որևէ մեկն ընդդիմադիր է, դա չին նշանակում, որ ինքը պետք է լկտիանա։ Դատապարտում եմ բռնությունը։ Բռնության ամբողջ պատասխանատվությունը դնում եմ ընդդիմության վրա և ողջունում եմ ՔՊ-ի պատգամավորների գործողությունները և աջակցում եմ։ Աթոռով է, թե ինչով է՝ համարժեք է և ճիշտ է։ Եթե որևէ մտածում է, որ կարող է ձեռքը երկարացնի ու ԱԺ պատգամավորին խփի, էդ ձեռքն ուղղակի կջարդենք, պետք ըլնի՝ աթոռով էլ կջարդենք»,-ասաց Փաշինյանը։