Գաջեգործների փողոցում փլուզում է տեղի ունեցել. կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների փողոցում, դեպի Աղի լիճ տանող ճանապարհին փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացիներ են մնացել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներւց 2 մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խմբեր։Փրկարարները քաղաքացիների օգնությամբ փլատակների տակից դուրս են բերել 1 հոգու, ում այս պահին բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերուկ ե հնարավոր է տեղափոխեն հիվանդանոց։ Մեկ հոգու էլ փորձում են բետոնե ծածկի տակից դուրս բերել օգտագործելով հատուկ տեխնիկա։