Աթոռով էլ, շշով էլ ծեծ են ուտելու. ՔՊ-ական
ՔՊ-ական Վովա Հակոբյանը պնդում է, թե ԱԺ-ում իրավիճակը լարել է ոչ թե Տարոն Չախոյանը, այլ՝ ընդդիմությունը։
«Ոչ մի վիրավորական արտահայտություն չի հնչել, հարձակվում են ամբիոնից ելույթ ունեցողի վրա, հարվածում են։ Երբ մեզ հարվածում են, ծեծ են ուտում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ականը։
Հարցին՝ նորմա՞լ է, որ ԱԺ ՔՊ-ական փոխնախագահը աթոռ էր նետում ընդդիմադիրների վրա՝ նա արձագանքեց. «Մեզ հարվածել են, եթե մեզ հարվածեցին, նորից ծեծ են ուտելու, մեզ փորձում էին փայտով ծեծել, աթոռով էլ, շշով էլ ծեծ են ուտելու»։
Հիշեցնենք՝ ՔՊ-ական Տարոն Չախոյանն այսօր Ազգային ժողովում լարեց իրավիճակը, պատգամավորները ծեծեցին իրար, անգամ աթոռներ շպրտեցին միմյանց վրա։
Ռուբեն Ռուբինյանը երկար ծեծից հետո միայն ընդմիջում հայտարարեց, սակայն ծեծկռտուքը նիստերի դահլիճից տեղափոխվեց միջանցք։