Ուկրաինան գիշերը Ռուսաստանի ուղղությամբ արձակել է ռեկորդային թվով՝ 1214 անօդաչու թռչող սարք
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի 19 տարածաշրջանների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին։
Գերատեսչության տվյալներով՝ գիշերվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 1214 անօդաչու թռչող սարք։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ դեպի Մոսկվա էին ուղղվում 613 անօդաչու թռչող սարքեր։ Դրանցից 231-ը խոցվել է քաղաքի մատույցներում, իսկ մնացածները հիմնականում չեզոքացվել են ավելի հեռավոր վայրերում:
Իր հերթին՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են ռուսական 112 անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին, որոնցից 97-ը հաջողվել է խոցել։ Հարվածների դեպքեր են արձանագրվել յոթ վայրում, իսկ բեկորների անկում՝ ևս հինգ վայրում։