Ազատ ոճային ըմբիշներն այսօր կմեկնեն Մոնղոլիա
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը այսօր կմեկնի Մոնղոլիա, որտեղ մեկնարկել է Օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարը:
Հայաստանը կներկայացնեն Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Շամիր Աթյանը (86 կգ) և Գեորգի Կետոևը (97 կգ): Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Թիմը համալրած Կետոևը Բաքվում կայացած աշխարհի 2007 թ. առաջնության չեմպիոնն է, Եվրոպայի 2009 թ. առաջնությունում դարձել է փոխչեմպիոն, իսկ Պեկինի Օլիմպիական խաղերում նվաճել բրոնզե մեդալ: Նա ներկայացել է 84 կգ և 97 կգ քաշային կարգերում: Կետոևը
Հայաստանի ուշադրության կենտրոնում հայտնվել էր դեռևս 2015 թվականի ամառվանից:
Օլիմպիական վարկանշային մրցաշարը մեկնարկել է ապրիլի 22-ին և կավարտվի 25-ին: