Ցավում եմ ձեզ համար, ձեզ հաջողություններ չեմ մաղթում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ի կողմից առաջադրված Կարեն Առուստամյանին (տեսանյութ)
«Ես միշտ զարմանքով եմ վերաբերվել այն մարդկանց, ովքեր անցնելով պրոֆեսիոնալ աշխատանքի ուղի, մի հանգրվանում իրենց կյանքն ու կենսագրությունը զրոյացնում են՝ այն կապելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ»,- ԱԺ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Կարեն Առուստամյանի թեկնածության քննարկման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Նա նշեց, որ ոչ ոք չէր ստիպում թեկնածուին գնալ այդ քայլին՝ առավել ևս, որ երբ ուներ մասնագիտական գիտելիքներ, իր բնագավառում հասել էր հաջողության, գիտական աստիճանի. «Նա կարող էր շարունակել զբավել իր դասախոսական, գիտամանակավարաժական գործունեությամբ և չարատավորել իր անունը՝ առավել ևս արցախյան ծագում ունենալով՝ Արցախը թշնամուն հանձնելուց հետո անունը կապել ՔՊ հետ։
Ցավում եմ ձեզ համար, ձեզ հաջողություններ չեմ մաղթում»։