«Հաղթող Ադրբեջան» կարգախոսի ազդեցությունն Ադրբեջանի ներսում աստիճանաբար իջնում է․ Տիգրան Աբրահամյան
Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ․ փաստորեն չէ․ Փաշինյանն ԱԺ-ի ծեծկռտուքին դիտողի կարգավիճակով է հետևումԱաաա՜․ Վահագն Ալեքսանյանը ձանձրացավ՝ այնքան նկատողություն արեց, բայց չկարողացավ հանդարտեցնել պատգամավորներին (տեսանյութ)Հարց տալու համար ինձ նամակ կգրեք, հարցը կուղղեք. Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ)Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետԱթոռով էլ, շշով էլ ծեծ են ուտելու. ՔՊ-ականԿգոռամ՝ ոնց հարմար ա․ դուք մի ասեք՝ ես ոնց կարծեմ․ ՔՊ-ականը գոռգոռում է ԱԺ-ում (տեսանյութ)
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
Սիլլա տալու ձևը մենք էլ գիտենք. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԱրան ոտից գլուխ ես. Տարոն Չախոյանի ելույթը դարձյալ լարեց իրավիճակը ԱԺ-ում. ծեծկռտուք սկսվեց (տեսանյութ)Ցավում եմ ձեզ համար, ձեզ հաջողություններ չեմ մաղթում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ի կողմից առաջադրված Կարեն Առուստամյանին (տեսանյութ)
Վահագն Ալեքսանյանն աթոռ է նետում ընդդիմության ուղղությամբ (տեսանյութ)
«ՀԿԱԾ-ն հրապարակել է ոչ հավաստի տեղեկություններ»․ Արթուր Բաղդասարյանի փաստաբանի հայտարարությունըՆախկինների դեմ կատաղի պայքարի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը Ատոմ Ջանջուղազյանին նշանակել էր ֆինանսների նախարար. Էդգար Ղազարյանը՝ իշխանության նշանակումների մասին (տեսանյութ)
Զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ․ Կենտրոնական բանկ
«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդինՄադրիդում բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև
Այս առավոտ Երևանում շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը
Ի՞նչ ունեցվածք ունի Ախուրյանի վերընտրված համայնքապետ Զ. Մանուկյանը․ 9 հողամաս, առանձնատուն, 2 բնակարանԹող ID ստանա, ապրի` առանց անձնագրի.այն դառնում է ճոխության առարկա. «Հրապարակ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ»Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է․ «Հրապարակ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը». «Հրապարակ»Հասցեներ, որտեղ մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է․ «Ժողովուրդ»ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»Հրդեհ ԱՄՆ-ի միջուկային օբյեկտում. կա վիրավոր և ռադիոակտիվ նյութերի արտանետումԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»Հող են պատրաստում. «Հրապարակ»Քննություն հանձնելու գումար են փոխանցել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ինչ է բացահայտվել ԵՊՀ-ում ձերբակալությունների գործով․ «Ժողովուրդ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգը
Հասարակություն

«ՀԿԱԾ-ն հրապարակել է ոչ հավաստի տեղեկություններ»․ Արթուր Բաղդասարյանի փաստաբանի հայտարարությունը

Արթուր Բաղդասարյանի փաստաբան Մհեր Շահնազարյանի հայտարարությունը․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հրապարակել է Արթուր Բաղդասարյանի անձի հետ կապված, մեղմ ասած, ոչ հավաստի տեղեկություններ, որոնք տարածվել են բազմաթիվ լրատվամիջոցների կողմից։ Ելնելով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու անհրաժեշտությունից՝ հայտարարում եմ․

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում, այո՛, առկա է Հակակոռուպցիոն դատարանում քննվող քաղաքացիական հայց, որի շրջանակներում Արթուր Բաղդասարյանից և իր տիկնոջից որպես ապօրինի գույք պահանջվում է ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ԳՈՒՅՔ, ԱՅՆ Է՝ ՆՐԱՆՑ ՄԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ մոտ 30%-Ը, որի գումարը կազմում է մոտ 2,8 մլն դրամ, և այդ 2,8 մլն դրամի օրինականությունը հիմնավորող բոլոր փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացված են դատարան։

Արթուր Բաղդասարյանից նաև պահանջվում է «Հայասի գրուպ», «Ֆելինգեր», «Սքայվյու» ընկերությունների և դրանց հիմնադիր «Գավեքս գրուպ» ընկերության բաժնետոմսերի 100%-ը, որոնք, այո՛, ամբողջությամբ պատկանում են նրան, և որոնք նա օրենքով սահմանված կարգով, ի տարբերություն շատ-շատերի, հայտարարագրել է իր անունով դեռևս 2000-ականներին։

ԱՅՍ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԴԵՆ ԻԲՐ ՄՈՏ 700 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՕՐԻՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ապօրինի է համարվել «Հայասի գրուպ» ընկերության հիմնադրումը և, հետևաբար, դրա հետ փոխկապակցված ընկերությունների բաժնետոմսերը ևս։

Այս դեպքում ևս դատարանին ներկայացվել են պատշաճ հիմնավորումները, և գործն այժմ գտնվում է դատական քննության փուլում։

Բազմիցս հայտարարվել է այդ թվում Արթուր Բաղդասարյանի կողմից , որ «Հայասի գրուպ» ընկերությունը կառուցվել է Երևանից մոտ 30 կմ հեռու զրոյից հողի վրա 100% վարկային միջոցների հաշվին՝ ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկի աջակցությամբ, ավելի քան 20 մլն եվրոյի վարկային միջոցների ներգրավմամբ։ Այդ վարկային պարտավորությունների գերակշիռ մասը պահպանվում է մինչ օրս, իսկ «Հայասի գրուպ» ընկերության բաժնետոմսերը 100%-ով գրավադրված են բանկում։ Ընդ որում, ընկերությունը թե՛ այսօր, թե՛ նախորդ տարիներին պարբերաբար հայտնվել է սնանկության գործընթացներում։

Նույնը վերաբերում է «Ֆելինգեր» և «Սքայվյու» ընկերությունների գույքին և բաժնետոմսերին, որոնք ևս 100%-ով գրավադրված են, այս դեպքում՝ ԱՄԻՕ բանկում, ավելի քան 12 մլն դոլարի վարկային պարտավորությունների դիմաց, և բանկը ևս ներգրավված է դատական գործընթացում՝ որպես երրորդ կողմ։

Ցավալի է, որ ՀԿԱԾ-ն, ցուցաբերելով ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, հայտարարում է 1020 միավոր շարժական գույքի մասին՝ դիտարկելով ընկերություններում առկա աթոռները, սեղանները, թեյնիկները և այլ գույքն ու շրջանառու միջոցները որպես շարժական գույք, մինչդեռ դրանց օգտագործման հետ կապված դատարանի որոշմամբ ոչ միայն որևէ սահմանափակում նախատեսված չէ, այլև դրանց օգտագործումը թույլատրված է ինչպես այս, այնպես էլ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ մյուս բոլոր վարույթների շրջանակներում։

Բնականաբար, 1020 միավոր շարժական գույքի մասին տեղեկատվությունն անպատասխանատու կերպով, գրչի մի հարվածով հրապարակելու փաստը բազմաթիվ մարդկանց մոտ կարող է շոկային տպավորություն առաջացնել։

Ինչ վերաբերում է 156 մլն դրամի ապօրինի միջոցների մասին հայտարարությանը, ապա դրանց ապօրինի լինելը դեռևս պետք է ապացուցվի դատական քննության արդյունքում։

Այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել նաև մի հանգամանք․ արդեն մի քանի տասնամյակ է, ինչ իրավագիտության դոկտոր Արթուր Բաղդասարյանը զբաղվում է ակտիվ գիտական և գիտակրթական գործունեությամբ։ Նրա գիտական աշխատությունները, մենագրություններն ու հետազոտությունները, որոնք, այդ թվում՝ տարբեր միջազգային ծրագրերի ֆինանսավորմամբ, թարգմանվել են ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն, իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի Հանրապետության իրավական և օրենսդրական դաշտի ձևավորման ու զարգացման, ինչպես նաև Հայաստանում իրավաքաղաքական մտքի զարգացման գործում։ Միաժամանակ, նրա գիտական և մասնագիտական գործունեությունը երկար տարիներ եղել է նաև օրինական և կայուն դրամական եկամուտների աղբյուր, և այդ ամենը հիմնավորող փաստական տվյալները ներկայացվել են դատարան։
Պետական մարմինների և լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ինչպես տեղյակ եք, տարիներ առաջ Արթուր Բաղդասարյանը հեռացել է քաղաքական գործընթացներից, իսկ «Օրինաց Երկիր» կուսակցությունն օրենքով սահմանված կարգով լուծարվել է։ Ներկայում նա զբաղվում է ակտիվ գիտական և կրթական գործունեությամբ, ընտրվել է միջազգային խոշոր գիտակրթական կազմակերպության նախագահ, և նրա ջանքերը հիմնականում կենտրոնացած են այս կարևոր առաքելության իրականացման, ինչպես նաև սեփական առողջության պահպանման վրա։

Հարգելինե՛րս, հավատացեք, որ նման հրապարակումները կարող են ոչ միայն լուրջ վնաս հասցնել առանձին անձանց պատվին, արժանապատվությանն ու բարի համբավին, խախտել ՀՀ Սահմանադրության և բազմաթիվ այլ օրենքների պահանջները, այլև խարխլել հանրության վստահությունը պետական ինստիտուտների և անկախ դատական համակարգի նկատմամբ։

Ուստի կոչ եմ անում բոլորին զերծ մնալ չապացուցված տեղեկությունների տարածումից, հարգել անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու անմեղության կանխավարկածը, առավել ևս, որ խոսքը վերաբերում է ոչ թե օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին, այլ ընդամենը ժամանակավոր սահմանափակումների կիրառմանը, և թույլ տալ, որ արդարությունն ու ճշմարտությունը հաստատվեն բացառապես օրենքի և արդար դատաքննության միջոցով»։