Մադրիդում բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև
Մադրիդում անցած գիշեր երկաթուղային աղետից հետո բախումներ են սկսվել։ Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են տրանսպորտի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով նախարար Օսկար Պուենտեի և վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականը։
Բողոքի առիթ է դարձել Տոլեդո նահանգում տեղի ունեցած երկաթուղային աղետը, որի հետևանքով տարածվող տեղեկությունների համաձայն՝ զոհվել է առնվազն 68 մարդ, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։
Ցուցարարները վանկարկել են «Մարդասպաննե՛ր» և փորձել ճեղքել ոստիկանության պատնեշը։ Նրանք ոստիկանների ուղղությամբ նետել են լուսաձայնային ճայթրուկներ և այլ առարկաներ։
Հաղորդվում է, որ ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է մահակներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։